Ջրաբանական շրջանցում, ջրային ռեսուրսների, նրանց ռեժիմի տարածական փոփոխության հիման վրա երկրի մակերևույթի կամ նրա առանձին տեղամասերի բաժանումն այնպիսի բաղադրամասերի, որոնց սահմաններում նկատվում է ջրային օբյեկտների բնույթի որոշակի ընդհանրություն։ Ջրաբանական շրջանցումը անհրաժեշտ է ջրային ռեսուրսների ավելի ռացիոնալ օգտագործման համար։ Այն կատարվում է որոշակի կարգաբանական համակարգով։ Ամենախոշոր միավորը ջրաբանական երկիրն է, ապա՝ պրովինցիան, օկրուգը, շրջանը, ենթաշրջանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 524