Ջուլիայի մրջյուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Մրջյուններ
Տեսակ Ջուլիայի մրջյուն
Լատիներեն անվանում
Diplorhoptrum juliae


Ջուլիայի մրջյուն (լատին․՝ Diplorhoptrum juliae), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Շատ մանր մրջյուններ են, որոնց աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 1,5-1,9 մմ է. էգերինը 5,2-5,5 մմ, արուներինը՝ 4,2-4,6 մմ։ Աշխատավոր մրջյունների գունավորումը բաց դեղնավուն է, սեռական առանձնյակները փոքր-ինչ մուգ են գունավորված` բաց դարչնագույն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է և հայտնի է միայն գտնվելու տիպային տեղավայրից` Աղվերանի կիրճից` Արզական գյուղի մոտ (Կոտայքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կաղնու անտառներում` բացատներում։ Հասարակական միջատներ են։ Բները պատրաստում են քարերի տակ։ Սեռական առանձնյակները հայտնաբերվել են օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խիստ սահմանափակ արեալով, հազվադեպ հանդիպող, հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայտնաբերված են եզակի գաղութներ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում անտառահատումները և անտառտնտեսություններում լայն ազդեցությամբ միջատասպանների օգտագործումը։

Պահպանվում է «Արզական-Մեղրաձոր» արգելավայրում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.