«Ջորի» (անգլ.՝ Jory), 1973 թվականին նկարահանված վեսթերն ժանրի ամերիկյան ֆիլմ։ Սյուժեն գրվել է Միլտոն Պ. Բասսի վեպի հիման վրա։ Վերջինս եղել է սցենարի համահեղինակը։ Ֆիլմը համարվել է վեսթերն ժանրի դասական նմուշ, իսկ գլխավոր հերոսի դերը՝ լավագույններից մեկը դերասան Ռոբի Բենսոնի կարիերայում[3]։

Ջորի
անգլ.՝ Jory
Երկիր ԱՄՆ
Ժանրվեստեռն[1]
Թվական1973
Լեզուանգլերեն
ՌեժիսորԽորխե Ֆոնս[1]
ՊրոդյուսերHoward G. Minsky?
ԴերակատարներՋոն Մառլի, Բիլի Ջո Թոմաս, Ռոբի Բենսոն, Կլաուդիո Բրուք և Բրեդ Դեքսթեր
ԵրաժշտությունAl De Lory?
Տևողություն97 րոպե[2] և 99 րոպե

Սյուժե խմբագրել

Տասնհինգամյա դեռահաս Ջորի Վոլդենը (Ռոբի Բենսոնը) դառնում է հոր սպանության ականատեսը։ Հետագա ծեծկռտուքի ընթացքում Ջորին, փորձելով պաշտպանվել, քարով խփում է մարդասպանի գլխին։ Քաղաքից փախչելիս նա միանում է կովբոյների խմբին, որոնց առաջնորդում էին Ռոյ Ստարը և Ջոկոն։ Վերջիններս իրենց հովանու ներքո են վերցնում տղային և նրան սովորեցնում են կրակել։ Կովբոյների շնորհիվ լավ նախապատրաստվելով՝ Ջորին կարողանում է դիմակայել չարին ցանկացած իրավիճակում։ Տեխաս գնալուց հետո Ջորին սիրահարվում է Ռոյի սիրունատես դստերը։

Դերերում խմբագրել

  • Ջոն Մառլի− Ռոյ Ստար
  • Բիլի Ջո Թոմաս − Ջոկո
  • Ռոբի Բենսոն − Ջորի Վոլդեն
  • Կլաուդիո Բրուք − Էտան Վոլդեն
  • Պատրիցիա Ասպիլագա − Կարմելիտա Ստար
  • Բրեդ Դեքստեր − Ջեք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0068773/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Jory» ֆիլմի գրախոսականը videovacuum.com պորտալում, 08.05.2010 (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել