Ջոուի Վերման

ֆուտբոլիստ

Յոհաննես Կոռնելիս Մարիա (Ջոուի) Վերման (հոլ.՝ Johannes Cornelis Maria "Joey" Veerman, նոյեմբերի 19, 1998(1998-11-19)[1], Volendam, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, «ՊՍՎ Էյնդհովեն»ակումբի և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան։

Ջոուի Վերման
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 19, 1998(1998-11-19)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Volendam, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 1,85 մետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Վերմանը «Վոլենդամ» ակումբի սան է։ 2016 թվականի սեպտեմբերի 9-ին «VVV-Venlo-ի» դեմ խաղում նորամուտն է նշել Նիդերլանդների ֆուտբոլի առաջին դիվիզիոնում[2]։ 2017 թվականի հունվարի 20-ին «Էյնդհովենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Վոլենդամի» կազմում[3]։ 2019 թվականի ամռանը տեղափոխվել է «Հերենվեն»[4]։ Օգոստոսի 31-ին Սիտտարդի «Ֆորտունայի» դեմ խաղում նորամուտն է նշել Էրեդիվիզիում[5]։ Դեկտեմբերի 21-ին «Հերակլեսի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Հերենվենի» կազմում[6]։

2022 թվականի սկզբին Վերմանը տեղափոխվել է «ՊՍՎ Էյնդհովեն»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր[7]։ Հունվարի 16-ին «Գրոնինգենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[8]։ Փետրվարի 20-ին իր նախկին ակումբի՝«Հերենվենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «ՊՍՎ-ի» կազմում[9]։ Լոնդոնի «Արսենալի» և շվեյցարական «Ցյուրիխի» դեմ Եվրոպայի լիգայի խաղերում[10][11] խփել է 3 գոլ։ Իր մեկնարկային մրցաշրջանում Վերմանը դարձել է Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի գավաթակիր։

Նիդերլանդների առաջնության 2023/24 մրցաշրջանում դարձել է լիգայի լավագույն ասիստենտ։ Կատարել է 16 արդյունավետ փոխանցում և դարձել 5 գոլի հեղինակ[12]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Հավաքական

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիդերլանդներ 2023 0 0 6 0 6 0
2024 4 1 0 0 4 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 4 1 6 0 10 1

Հանդիպումներ հավաքականների կազմում․

Ընդամենը՝ 10 խաղ / 1 գոլ, 7 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն։

Ձեռքբերումներ

խմբագրել
ՊՍՎ
  • Նիդերլանդների չեմպիոն՝ 2023/24
  • Նիդերլանդների գավաթակիր (2)՝ 2021/22, 2022/23
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր (2)՝ 2022, 2023

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ВВВ-Венло VS. Волендам 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  3. «Волендам VS. Эйндховен 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  4. «Heerenveen gunt KKD-pareltje Veerman eindelijk kans in de Eredivisie». Voetbal International. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  5. «Херенвен VS. Фортуна Ситтард 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  6. «Херенвен VS. Хераклес 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  7. «JOEY VEERMAN JOINS PSV FROM SC HEERENVEEN WITH IMMEDIATE EFFECT» (Press release). PSV Eindhoven. 2022 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Гронинген VS. ПСВ 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  9. «ПСВ VS. Херенвен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  10. «ПСВ VS. Арсенал Лондон 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  11. «ПСВ VS. Цюрих 5:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  12. Eredivisie | Attacking stats