Ջոնջոլկուտ
«Ջոնջոլկուտ», եզակի ճառագայթաձև անջատում, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Տավուշի մարզում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղի անտառպետությունում, Բարեկամավան համայնքից 1 կմ հարավ-արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն[1][2]։
Գտնվում է | Տավուշի մարզ, Հայաստան |
---|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.