Ջոզեֆ Քեննեթ Սսեբագալա (անգլ.՝ Joseph Kenneth Ssebaggala or "Joseph S KEN", 1983), ուգանդացի կինոռեժիսոր և սցենարիստ։ Ռեժիսորական արվեստ սկսել է սովորել 2008 թվականից։ 2011 թվականին ընդգրկված է եղել Դուրբանի միջազգային կինոփառատոնի տաղանդների կամպուսում։ Հիմնել է Zenken Films կինոընկերությունը, որտեղ հանդես գալով որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր՝ նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմերը՝ Master on Duty-ն և That Small Piece[1]։ «Տնային կալանք» («House Arrest») կինոնկարի համար Ուգանդայի 2015 թվականի կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում[2][3]։ Այդ և Call 112 ֆիլմերը երեք անվանակարգում մրցանակների են առաջադրվել «Աֆրիկացի կինոդիտողների ընտրություն» անվանումը կրող մրցանակաբաշխությունում (Africa Magic Viewers' Choice Awards (AMVCA): Այդպիսով՝ Ջոզեֆ Քեննեթ Սսեբագալան դարձել է նման հաջողությունների հասած ուգանդացի առաջին կինոգործիչը[4]։

Ջոզեֆ Քեննեթ Սսեբագալա
Ծնվել է1983
ԿրթությունՄակերերեի համալսարան
Քաղաքացիություն Ուգանդա
Մասնագիտացումսցենարիստ և կինոռեժիսոր
IMDbID ID 7594179

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Master on Duty (2009)
  • Akataka/That Small Piece (2011)
  • Reform (2014)
  • Call 112 (2015)
  • House Arrest (2015)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «JOSEph S KEN». IFFR. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «WINNERS OF THE 2015 UGANDA FILM FESTIVAL». www.ucc.co.ug. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  3. «'House Arrest' wins Uganda film of the year award». The Insider Uganda. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. Izuzu, Chidumga. «AMVCA 2016 Nominees: Genevieve Nnaji, Nse Ikpe-Etim, Adesua Etomi, Belinda Effah battle for "Best Actress in a Drama"» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել