Ջերմամագնիսական համաձուլվածքներ

Ջերմամագնիսական համաձուլվածքներ, համաձուլվածքներ, որոնց մագնիսական ինդուկցիան 60 °C-ից մինչև 170 °C ջերմաստիճանային միջակայքում փոփոխվում է համարյա գծայնորեն և շատ անգամ ավելի է, քան այլ մագնիսական նյութերինը։

Կիրառում խմբագրել

Կիրառվում են որպես չափիչ սարքերի մագնիսական հոսքի ջերմակոմպենսատորներ և ջերմակարգավորիչներ։ Տարբերում են հետևյալ համակարգերի ջերմամագնիսական համաձուլվածքներ՝ նիկել-պղինձ (կալմալոյ), երկաթ-նիկել (թերմալոյ) և երկաթ-նիկել-քրոմ (կոմպենսատոր)։ Լեգիրված երկաթ-նիկելային համաձուլվածքների հիման վրա ստեղծվել են բազմաշերտ ջերմամագնիսական նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։