Ջեռուցիչ սարքեր, ջեռուցման համակարգի տաքացուցիչ սարքեր, ջեռուցվող շենքերում տաքացման համար տեղադրվող սարքեր։ Տաքացումն իրականացվում է ջեռուցման համակարգում շրջանառություն կատարող ջերմակրից ջերմությունը սենյակների օդին փոխանցելու միջոցով։ Ջեռուցիչ սարքերի տեսակը կախված է ջեռուցման համակարգից, օրինակ, օդային ջեռուցման դեպքում տեղադրում են կալորիֆերներ և այլ օդատաքացուցիչներ։ Առավել տարածված՝ ջրային ջեռուցման և շոգեջեռուցման համակարգերում կիրառվում են ռադիատորներ, կոնվեկտորներ, հարթ և կողավոր խողովակներ։ Ճառագայթային ջեռուցման համակարգերում ջեռուցիչ սարքի դեր են կատարում պատերը, առաստաղը, հատակը կամ հատուկ պատրաստված դնովի կամ կախովի պանելները։ էլեկտրական ջեռուցիչ սարքերում տաքացուցիչը մեծ էլեկտրական դիմադրությամբ հաղորդիչն է։ Ըստ պատրաստման նյութի ջեռուցիչ սարքերը լինում են մետաղական (հարթ խողովակներ, ռադիատորներ, կոնվեկտորներ, կողավոր խողովակներ), ոչ մետաղական (կերամիկական և ճենապակե ռադիատորներ, կողավոր խողովակներ), սակավամետաղ (պանելային)։ Մինչև 20-րդ դարի 50-ական թվականները կիրառվում էին թուջե երկսյուն ռադիատորները, որոնք աստիճանաբար փոխարինվում են ավելի պակաս մետաղատար սարքերով՝ կոնվեկտորներով (պատրաստվում են 15 կամ 20 մմ տրամագծով պողպատե խողովակներից, որոնց վրա ամրացվում են հատուկ պրոֆիլով թիթեղյա կողեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։