Ջաղացի դարի կիկլոպյան ամրոց

Ջաղաց դարի կիկլոպյան ամրոց, գտնվում է Գավառագետի հովտի ձախ՝ Հյուսիսային բարձունքի վրա, որը Կամո քաղաքի կենտրոնում բարձրացող սարահարթի արևելյան վերջավորություննէ կազմում։ Այստեղ պահպանվել են մի կիկլոպյան ամրոցի պարիսպների հետքեր, որոնք նայում են ձորի մյուս կողմում գտնվոց ժամի դարի ամրոցին։

Կառուցվածք

խմբագրել

Այս ամրոցը իր կառուցվածքով միանգամայն նման է վերը նկարագրվածին, այն տարբերությամբ, որ այս վերջինը բացի հիմնաան ու գլխավոր պարիսպներից, որտեղ հավանորեն միջնաբերդն է եղել, ունի նաև արտաքին պարիսպ, որը սկսվում է սարահարթի հարավային զառիթափի եզրին, իր մեջ առնելով մոտ վեց հեկտար տարածություն, որից մեկ հեկտարրը զբաղեցրել է միջնաբերդը։ Միջնաբերդը գրավում է ամրոցի առավել գերիշխող ու ավելի լավ պաշտպանված մասը։ Այստեղ պարիսպներըմ ինչպես նաև նախորդ ամրոցում, խիստ քայքայված են, հազիվ պահպանվել են 2-3 ուղղահայաց շարի քարերը։

Միջնաբերդի պարիսպների վրա հայտնաբերվեց վեց աշտարակ, որոնք դասավորված են ամրոցի անկյուններում ու մուտքերի մոտ։ Նրանք հավասար մեծություններ ունեն՝ 5x5, բացառությամբ հարավարևմտյան անկյան աշտարակից, որը ավելի մեծ է։

Ամրոց են մտնում երկու ճանապարհ, մեկը՝ գլխավոր, նրա հյուսիսային կողմից, որտեղից հավանորեն շարժվել է նաև անվավոր գումակը, մյուսը, որն ավելի նեղ է, հետիոտնի համար, նման է գաղտնուղու, և ճյուղավորվելով, արևելյան ժայռապատ լանջով իջնում է դեպի Գավառագետը։ Այդ ծածկված կածաններով ամրոցի բնակիչները ըստ երևույթոին, իջել են դեպի գետը ջուր վերցնեու։ Կածանների արտաքին եզրերով անցել է ժայռապարիսպը, ինչպես այդ տեսանք Ժամի դարի ամրոցում։

Այստեղ նույնպես պահպանվել են կացարաններով պատերի հետքեր։Հողի երեսին կան խեցեղենի մանր բեկորներ, որոնց միջոցով անհնար է որևէ բան որոշել ամրոցի ժամանակագրության մասին։ Միայն պարիսպների ու աշտարակների կառուցողական տեխնիկան թելադրում է ենթադրել, որ այս կառուցվածքները վերաբերում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջին շրջանին կամ առաջին հազարամյակի սկզբին։

Գրականություն

խմբագրել

Գ.Հ. Միքաելյան, «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ», էջ 27, Երևան, 1968