Պ․ Սողոմոնյանի եկամտաբեր տուն (Ցարական փողոց)

Պ․ Սողոմոնյանի եկամտաբեր տուն (Ցարական փողոց), կառուցվել է 1882 թվականին, գտնվում է Արամի 7 հասցեում։

Կառուցվածք խմբագրել

Երեք բնակարանից կազմված մեկ հարկանի քարե շինություն ցոկոլային հարկով։ Նախագիծը ուղղանկյունաձև է (25.7x12.0 մ), սենյակները՝ երկշարային դասավորությամբ, այգու կողմից կապված են բաց պատկերասրահով։ Երկու բնակարաններն ունեն դեպի այգի բացվող ելքեր, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին աստիճաններ, երրորդ ամենափոքր բնակարանը փողոցի հետ կապվում է միջանցքով։ Առաջին երկու բնակարաններն ունեն պատուհաններ, որոնք բացվում են դեպի հյուսիսարևելյան փողոց։ Շենքի ճակատը սիմետրիկ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 91 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։