Պտղապահեստարան, շինություն թարմ պտուղների պահպանման համար։ Պտղապահեստարանում ստեղծում են օդի պահանջվող ջերմաստիճան (բնական սառեցմամբ և սառնարաններով), խոնավություն (արհեստական խոնավացման միջոցով), ինչպես նաև որոշակի բաղադրության գազային միջավայր (խցիկներում ստեղծվում է գազա- խառնուրդի մղումով կամ պտուղների ֆիզիոլոգիական ակտիվության շնորհիվ՝ թթվածնի կլանում և ածխաթթվի արտադրում)։ Պտղապահեստարանները լինում են հերմետիկ և ոչ հերմետիկ խցիկներով։ Պահպանվող մթերքների տեսականուց և պտուղների պահպանման ժամկետներից կախված Պտղապահեստարանները բաժանվում են, համապատասխանաբար, մասնագիտացված (մեկ տեսակի պտղի պահպանման համար), համապիտանի (տարբեր տեսակի պտուղների պահպանման համար) և սառեցման կայան (մինչև տեղափոխումը պաղի ամառային սորտերի և խաղողի սառեցման համար), ձմեռային սորտերի երկարատև պահպանման պահեստների և համակցված տիպերի։ Պտղապահեստարանները լինում են նաև վերգետնյա, կիսախոր և խոր ձևերի։ Պտղապահեստարանները կառուցում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով և տեղական շինանյութերով։, շինություն թարմ պտուղների պահպանման համար։ Պտղապահեստարանում ստեղծում են օդի պահանջվող ջերմաստիճան (բնական սառեցմամբ և սառնարաններով), խոնավություն (արհեստական խոնավացման միջոցով), ինչպես նաև որոշակի բաղադրության գազային միջավայր (խցիկներում ստեղծվում է գազա- խառնուրդի մղումով կամ պտուղների ֆիզիոլոգիական ակտիվության շնորհիվ՝ թթվածնի կլանում և ածխաթթվի արտադրում)։ Պտղապահեստարանները լինում են հերմետիկ և ոչ հերմետիկ խցիկներով։ Պահպանվող մթերքների տեսականուց և պտուղների պահպանման ժամկետներից կախված Պտղապահեստարանները բաժանվում են, համապատասխանաբար, մասնագիտացված (մեկ տեսակի պտղի պահպանման համար), համապիտանի (տարբեր տեսակի պտուղների պահպանման համար) և սառեցման կայան (մինչև տեղափոխումը պտղի ամառային սորտերի և խաղողի սառեցման համար), ձմեռային սորտերի երկարատև պահպանման պահեստների և համակցված տիպերի։ Պտղապահեստարանները լինում են նաև վերգետնյա, կիսախոր և խոր ձևերի։ Պտղապհեստարանները կառուցում են երկաթբետոնե կոնստրուկցիաներով և տեղական շինանյութերով։

Վերամշակման խաղողի պահեստավորում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 411