default
default

Եկատերինբուրգ (ռուս.՝ Екатеринбург), նախկինում՝ Սվերդլովսկ (ռուս.՝ Свердловск), խոշոր քաղաք Ռուսաստանի կենտրոնական մասում, Սվերդլովսկի մարզի վարչական կենտրոնն է: Գտնվում է Ուրալյան լեռնաշղթայի արևելյան կողմում, այն Ուրալի Դաշնային շրջանի արդյունաբերական ու մշակութային կենտրոն է, որի բնակչությունը 1,293,537 մարդ է (2002 թ մարդահամարի տվյալներով), դարձնելով այն Ռուսաստանի մեծությամբ երրորդ քաղաքը: 1924 - 1991 թվականներին քաղաքը հայտնի էր որպես Սվերդլովսկ (ռուս.՝ Свердловск), ի պատիվ բոլշևիկյան կուսակցության առաջնորդ Յակով Սվերդլովի: (մանրամասն...)