Մորրիսոնն առաջին երգիչն էր, ով ձերբակալվել է բեմի վրա ամենաքիչը 2 անգամ։ Նրան ձերբակալել են ոստիկաններին սադրանքի ենթարկելու և նրանց հասցեին անպատիվ խոսքեր ասելու համար։ Նա մտնում է այսպես կոչված «27 ակումբի» մեջ, որի առաջին անդամները ինքը, Ջիմի Հենդրիքսն ու Ջոպլինն էին։ 1967 թվականին քիչ էր մնում որ նա նկարահանվի «Ես տղամարդ եմ» էրոտիկ ֆիլմում, սակայն The Doors-ի ղեկավարությունը նրան հետ պահեց։ Նա այն առաջին 10 մարդկանցից է, ովքեր «Rolling Stone» ամսագրի կազմին են հայտնվել։ Նա 5-րդ համարի կազմին էր։ Նա նաև նույն ամսագրի շապիկին ամենաշատ անգամներ հայտված մարդկանց ցանկում է, նա ամսագրի շապիկին հայտնվել է 7 անագամ։ Մորիսոնը իր ուղին սկսելու սկզբում ամենևին չի հետաքրքրվել երաժշտությամբ։ Նա նախընտրել է կինոն։
Մորիսոնի ստեղծագործությունների հիմնական թեման մահն էր։ Ամեն ինչ սկսվել էր նրա մանկությունից։ Փոքր հասակում Մորիսոնը, ականատես է եղել նրան, որ հնդկացիների մեքենան շրջվել է և նրանք մահացել են (արդեն նշվել է այդ մասին)։ Նա հետո ասել է. «Ես առաջին անգամ իմացա մահը...Ես մտածում եմ, որ այդ պահին այդ մահացած հնդկացիների հոգիները թափառում էին և նրանցից մեկը կամ երկուսը մտել էին իմ մեջ...Ես նման էի սպունգի, անընդհատ պատրաստակամ ներծծել նրանց...»։ Նրա I.Q.-ի ցուցանիշը եղել է 149։
Մորրիսոնն իր խմբի անունը դրեց ոգեշնչված հետևյալ տողերից. «Եթե դռների ընկալումը լիներ մաքուր, ամեն ինչ կներկայանար այնպես, ինչպես կա - անսահման...» Նա կարծես ցանկանում էր դառնալ այդ Դուռը աշխարհների միջև, և ինչ-որ իմաստով դարձավ։ Նրա մահվան մասին մինչ օրս կոնկրետ վարկած չկա։ Շատերն ասում են, որ նա գնաց դեպի այն Դուռը, որն այդպես ուզում էր դառնալ։