Պորտալ:Համացանց/Գիտե՞ք դուք արդյոք

  • Համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին։ Այն օգտագործում են շփման, վաստակելու, զվարճանալու համար։ Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նեթբուքերի, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով։
  • Արդեն 2003թ.-ին առաջին անգամ պետությունն ամբողջությամբ միացավ անվճար անլար ինտերնետին (WI-FI)։ Նոր Զելանդիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ Նիուե կղզի պետությունն ունի լիակատար ազատ մուտք համացանց, երկրի յուրաքանչյուր բնակիչ կարող է առանց գրանցվելու անսահմանափակ օգտվել ինտերնետից։ Այդ բարեգործությունն արել է ամերիկացի միլիոնատեր Ուիլյամ Սեմիչը, ում համար անվճար ինտերնետի անցկացումն անհրաժեշտ էր բիզնես նպատակներով։
  • Որքան էլ տարօրինակ է՝ համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա։ Ncell ընկերությունը ծախսել է 100 մլն դոլար, որպեսզի տեղակայի անհրաժեշտ սարքավորումները հենց լեռան գագաթին։ Այդ շրջանի բնակիչները նույնպես կարող են ցանկացած ժամանակ օգտվել համացանցից։
  • Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդը ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը։ Օրինակ, սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում։
  • Ինտերնետ խանութների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ներկայում դրանք ավելի շատ են, քան իրական առևտրային կենտրոնները։ Համացանցում առաջարկվում է ցանկացած ապրանքներ և ծառայություններ։ Կանխատեսվում է, որ 10 տարի անց համացանցից օգտվողների թիվը կաճի 370%-ով , իսկ փոքր և միջին բիզնեսի յուրաքանչյուր ձեռնարկատեր պարտավոր կլինի ունենալ հատուկ վեբկայք։