Պորտալ:Եգիպտոս/Ներածություն

Coat of arms of Egypt.svg

Եգիպտոս, պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (արաբ․՝ جمهورية مصر العربية‎‎ Ջումհուրիյատ Մըսր ալ-Արաբիյա, մասրի՝ جمهورية مصر العربية `գումհուրիյատ Մասր ալ-Արապիյա), պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում. համարվում է երկու մայրցամաքների պետություն։ Սահմանակից է Իսրայելին, Պաղեստինյան ինքնավարությանը (Գազայի հատված), Սուդանին և Լիբիային։ Հյուսիսում ափերը ողողվում են Միջերկրական, իսկ արևելքում՝ Կարմիր ծովերի ջրերով։ Երկո ծովերը իրար միացված են Սուեզի ջրանցքով։