Զակազիկ
Զակազիկ

Զակազիկ, Էզ-Զակազիկ (արաբ․՝ الزقازيق‎‎), քաղաք Եգիպտոսում, Նեղոսի դելտայի արևելյան մասում, Շարքիա նահանգի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կահիրեից հյուսիս-արևելք (76 կմ երկաթուղով)։ Զակազիկը համարվում է բամբակի և հացահատիկի առևտրի կենտրոնը Եգիպտոսում։ Զակազիկում է ծնվել գնդապետ Արաբի փաշան, որը 1882 թ. ապստամբություն է բարձրացրել բրիտանական իշխանության դեմ։ Զակազիկի համալսարանը Եգիպտոսի ամենախոշոր համալսարաններից մեկն է։ Զակազիկում կա նաև Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի մասնաճյուղը։ Հին եգիպտական Բուբաստիս քաղաքի ավերակները գտնվում են Զակազիկից 3 կմ հարավ-արևելք։