Պոլսահայ մշակութային միություն

Պոլոահայ մշակութային միություն, հայրենակցական մշակութային կազմակերպություն։ Հիմնել են Կանադա գաղթած պոլսահայերը 1967 թվականին, Մոնրեալում։ 1988 թվականին միության մասնաճյուղ է հիմնվել Տորոնտոյում։ Միության հովանավորությամբ գործում են «Մնակյան» թատերախումբը, «Շիրակ» պարախումբը, «Արարատ» մարզական թիմը, «Սայլս» երիտասարդաց կազմակերպությունը։ 1969 թվականից հրատարակում է «Գեղարդ» պաշտոնաթերթը։ Պոլսահայ մշակութային միության հովանու տակ գործում է «Մեկ» մշակութային հանձնախումբը, որը կազմակերպում է հայերենի ուսուցման դասընթացներ, գրական և գեղարվեստական ցուցահանդեսներ։

Պոլսահայ մշակութային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Կանադա
Հիմնադրված1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։