Պոլաբներ
Պոլաբներ, պոլաբացիներ, պոլաբյան սլավոններ, արևմտասլավ ցեղերի խումբ։ Մեր թվարկությոինից առաջ 1-ին հազարամյակի վերջին մեր թվարկությունից 2-րդ հազարամյակի սկզբին բնակվել են արմում՝ Լաբա (էլբա) գետի ու նրա Սալա (Զաալե) վտակի, արլում՝ Օդրա (Օդեր) գետի, հովում՝ Հանքային լեռների և հոսում՝ Բալթիկ ծովի միջե ընկած տարածքում։ Միավորվել են ցեղային 3 միության մեջ լուժիկյան սերբեր, լյուտիչներ (վելետներ) և բոդրիչներ (օբոդրիտներ)։ Պոլաբները հիմնականում զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Սկսած 5 դարի գերմանական ֆեոդալները պարբերաբար հարձակվել են Պոլաբներիի վրա՝ սկզբում ավարարության, իսկ հետո ռազմական մարզեր հիմնելու ճանապարհով զավթել նրանց հողերը։ Կաթոլիկ քարոզիչները բռնությամբ տարածել են քրիստոնեություն և գանձել հարկեր։ 5 դարի գերմանական ֆեոդալներին հաջողվել է իրենց ենթարկել Պոլիբներին, սակայն ապստամբությունների 983 1002 հետևանքով նրանց մեծ մասը, բացի լուժիկյան սերբերից, անկախացել է։ Բայց 1150-60ական թվականներին, օգտվելով պոլաբյան իշխանությունների մասնատվածությունից, գերմանական ֆեոդալները զավթել են Պոլինների վերջին ազատ հողերը։ Պոլիբների մեծ մասը գերմանացվել է, որոշ մասը՝ ոչնչացվել Այնուամենայնիվ լուժիկները պահպանել են իրենց էթնիկական և մշակութային ինքնուրույնությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 350)։ |