Պյութագորասի գավաթ (ժլատության բաժակ), հատուկ անոթ, որը ստեղծել է Պյութագորասը։ Ենթադրվում է, որ այն մարդուն ստիպում է ջուրը չափավոր բաժիններով խմել՝ թույլ տալով լցնել գավաթը միայն մինչև որոշակի մակարդակ։ Եթե ջուրն ավելի վերև է լցվում, ապա գավաթի պարունակությունը ամբողջությամբ թափվում է։

Պյութագորասի գավաթը կտրվածքով

Պատմություն

խմբագրել

Համարվում է, որ գավաթը ստեղծել է Պյութագորասը, որպեսզի բոլոր ստրուկները հավասար չափաբաժիններով ջուր խմեն, քանի որ Սամոսում ջրի պակաս կար։ Ջուրն անհրաժեշտ է լցնել մինչև նշված կետը, որը գերազանցելու դեպքում ջուրը ամբողջությամբ արտահոսում է բաժակից։

Ազդեցության սկզբունք

խմբագրել
 
Պյութագորասի գավաթի ժամանակակից տարբերակը

Պյութագորասի գավաթն արտաքինից սովորական անոթի տեսք ունի, սակայն այն սիֆոնի կառուցվածք ունի։ Բաժակի կենտրոնում սյունակ է, որի ներսում կրկնակի ծռված ուղղահայաց անցք է։ Անցքը կորանում է սյան վերևի մասում և երկու ծայրերով ներքև է իջնում՝ դեպի բաժակի հատակը։

Երբ հեղուկն ավելի շատ են լցնում սահմանված մակարդակից, այն հոսում է անցքի ներքին ոլորանով դեպի երկրորդ փող, սիֆոնը միանում է և հեղուկը՝ բաժակի ներքևի միջանկյալ անցքով դուրս է թափվում։ Միևնույն ժամանակ անոթն ամբողջությամբ դատարկվում է։

Մեր օրերում

խմբագրել

Այսօր Պյութագորասի գավաթը, որպես հուշանվեր, վաճառում են Հունաստանում։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Հերոն Ալեքսանդրիացին (մոտ 10—70 թվականներ) օգտագործում էր Պյութագորասի գավաթը, որպես իր գյուտերի հիդրավլիկ բաղադրիչ։

Արտաքին հղումներ

խմբագրել