Պլաստիկական անատոմիա, ուսումնասիրում է մարմնի արտաքին ձևերը հանգստի և շարժման վիճակում։ Զբաղվում է նաև մարմնի ներքին կառուցվածքով, հիմնականում արտաքին ձևերի արտահայտչականությունը վերծանելու նպատակով։

Պլաստիկական անատոմիայում կիրառվում են մարդաչափական, գանգաչափական և գլխազրական ուսումնասիրություն։ Պլաստիկական անատոմիայում կիրառվում են մարդաչափական, գանգաչափական և գլխազրական ուսումնասիրությունները, մարմնի համամասնության ուսմունքը (ուսումնասիրում է մարդու մարմնի չափերը՝ ձգտելով գտնել տարբերակների և տիպերի ծայրահեղ փոփոխականությունը որոշելու բնական «բանալի»)։ Հաստատված է, որ մարդու քթի ստորին սահմանից մինչև գլխի գագաթը (բրեգմա), քթի ստորին սահմանից՝ կրծոսկրի կոթը, լծային կտրուճից՝ պորտը, պորտից՝ ցայլը, լծային կտրուճից՝ ուսահոդը, երկու ազդրոսկրերի գլխիկների միջև ընկած տարածությունը հավասար մասեր են և յուրաքանչյուրը կազմում է ողնաշարի մեկ քառորդը։ Բազկի երկարությունը հավասար է երկու բազկի գլխիկները միացնող գծի երկարությանը, նախաբազկինը՝ կրծքագեղձի պտուկը պորտին միացնող գծին, ձեռքինը՝ պորտը ազդրոսկրի գլխիկին միացնող գծին, ազդրինը՝ ազդրոսկրի գլխիկը հակառակ կողմի կրծքագեղձի պտուկին միացնող գծին, սրունքինը՝ ազդրոսկրի գլխիկը նույն կողմի կրծքագեղձի պտուկին միացնող գծին, իսկ թաթի բարձրությունը՝ լծային կտրուճը պտուկին միացնող գծի կեսին։ Մարմնի կենտրոնը համարվում է ցայլը։ Վերոհիշյալ տվյալները կիրառական մեծ նշանակություն ունեն կերպարվեստում։

Գրականություն խմբագրել

  • Ճաղարյան Ա., Պետրոս Դուրյան. դեմքի վերականգնումը, Ե., 1971։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 374