Պիրոֆորային մետաղներ, որոնք նուրբ մանրված վիճակում ունակ են օդում բոցավառվելու։ Պիրոֆորային վիճակում ստացվել են Fe,Co,Ni,Cr, Mn, Ti, V և այլ մետաղներ։ Պիրոֆորային են կոչվում նաև շփման կամ թեթև հարվածի դեպքում կայծարձակող մետաղները։

Վերջիններիս համար հիմք է ծառայում ցերիումի համաձուլվածքը այլ հազվագյուտ հողային տարրերի հետ։ Պիրոֆորային մետաղները օգտագործվում են, օրինակ, որպես վառիչների կայծքարեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 311