«Պինդ ընկույզ» (ռուս.՝ «Крепкий орешек»), խորհրդային գեղարվեստական կինոկատակերգություն, որը բեմադրել է ռեժիսոր Թեոդոր Վուլֆովիչը[1][2] Մոսկվայի Լենինյան շքանշանակիր «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։

Պինդ ընկույզ
ռուս.՝ Крепкий орешек
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորTeodor Vulfovich?
Սցենարի հեղինակԵֆրայիմ Սևելա
ԴերակատարներՆադեժդա Ռումյանցևա
ՕպերատորՍամուիլ Ռուբաշկին
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն78 րոպե

Սյուժե խմբագրել

Վիրավորվելուց հետո լեյտենանտ Իվան Գրոզնիխը (Վիտալի Սոլոմին) նշանակվել է հակաօդային պաշտպանության կանանց ստորաբաժանման հրամանատար։ Նրա ենթակաների մեջ է Ռայա Օրեշկինան (Նադեժդա Ռումյանցևա), որը սուր լեզու ունի և գլխացավանք է պատճառում իր հրամանատարին։ Որպես հետևանք նրանք օդապարիկով ընկնում են գերմանացիների զբաղեցրած տարածք։ Օդապարիկից նրանք իջնում են խոտի դեզի վրա, իսկ աերոստատը քշում է քամին։ Արթնանալով խոտի դեզի վրա՝ նրանք իրենց շուրջը տեսնում են գերմանացի զինվորների, որոնք բացում են մյուս դեզը, և այնտեղից զենիթային զենքեր են հայտնվում։ Իսկ իրենց դեզի տակ հայտնաբերվում է զինամթերքի պահեստ։ Օրեշկինան պատահաբար այրում է դեզը և դրանով իսկ ոչնչացնում ռազմամթերքը, իսկ իրենք փախչում են այնտեղից գերմանացիների հետ միասին։

Դրանից հետո նրանք հագնում են տեղի բնակիչների հագուստ։ Տատիկի նմանվելու համար, որի կոստյումը հագել էր Գրոզնիխը, նա պետք է սափրվի, որի համար նա վթարի է ենթարկում գերմանական գնացքը։ Օրեշկինան հագնվում է տղայի նման։ Դրանից հետո նրանք առևանգում են գերմանական ամֆիբիա ավտոմեքենան և գետով անցնելով՝ փախչում են հետապնդումից։ Այնուհետև նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ թշնամու թիկունքում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Նադեժդա Ռումյանցևա Ռաիսա Օրեշկինա Ռաիսա Օրեշկինա
Վիտալի Սոլոմին լեյտենանտ Իվան Ռոդիոնովիչ Գրոզնիխ լեյտենանտ Իվան Ռոդիոնովիչ Գրոզնիխ
Վլադիմիր Լիպպարտ սերժանտ Շչեպետիլնիկով սերժանտ Շչեպետիլնիկով
Վալենտին Աբրամով շտաբի կապիտան շտաբի կապիտան
Յուրի Սորոկին ՍՍ օբերշտուրմֆյուրեր ՍՍ օբերշտուրմֆյուրեր
Մատվեյ Լևինտոն խոհարար խոհարար
Պավել Վիննիկ բժիշկ բժիշկ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Եֆիմ Սևելա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Թեոդոր Վուլֆովիչ
  • Գլխավոր օպերատոր՝ Սամուել Ռուբաշկին
  • Բեմադրող նկարիչներ՝ Սերգեյ Վորոնկով, Արթուր Բերգեր
  • Կոմպոզիտոր՝ Մոիսեյ Վայնբերգ

Նկարահանումներ խմբագրել

  • Գերմանացիների ամֆիբիա ավտոմեքենայի փոխարեն, որով Օրեշկինան ու Գրոզնիխը փախչում են գերմանացներից, օգտագործվել է խորհրդային «НАМИ-055В» ամֆիբիա ավտոմեքենան[3]։
  • 43:35 րոպեին կարելի է տեսնել որպես գերմանական ավտոտեխնիկա ներկայացված խորհրդային Գազ-66 ավտոմեքենան, որը թողարկվել է 1960-ական թվականներին։
  • Ֆիլմի մի մասը նկարահանվել է Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքում։ Ընդմիջման ժամանակ զանգվածային տեսարանների մասնակիցները գերմանական համազգեստով ու ինքնաձիգներով մտել են շուկա, ինչի արդյունքում առաջացել է խուճապ տեղի բնակչության շրջանում (ըստ ականատեսների վկայության)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Крепкий орешек». VokrugTV.
  2. «Крепкий орешек. Х/ф». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
  3. «НАМИ/НАТИ. Амфибия на подводных крыльях НАМИ-055В». Каталог военных автомобилей. Proudly powered by WordPress. 2010 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
  4. Варвара Боева. (2010 թ․ մայիսի 4). «Курск в большом кино: от комедии до детектива». Еженедельник «Друг для друга» № 18 (812). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Зоркий А. Рая, Ванюша и аэростат // Искусство кино. — 1968. — № 5. — С. 81-84.