«Պիետա» (հոլ.՝ Pietà (naar Delacroix)), նիդերլանդացի հայտնի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը։ Արվել է Սեն Ռեմի դը Պրովանսում 1889 թվականի սեպտեմբերին։

Պիետա
տեսակգեղանկար և կրկնօրինակ
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1889[2]
բարձրություն73 սանտիմետր
լայնություն60,5 սանտիմետր
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս[3]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎան Գոգի թանգարան[2]
հավաքածուՎան Գոգի թանգարան
հիմնական թեմաՊիետա
http://www.vggallery.com/painting/p_0630.htm, https://vangoghworldwide.org/artwork/F630 կայք
Ծանոթագրություններ
 The Pietà (after Delacroix) (F630) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Այս նկարը հիմնված է Էժեն Դելակրուայի նկարի վիմագրության վրա (1798—1803): «Պիետա» կտավում պատկերված է Մարիամ Աստվածածինը, որը սգում է Քրիստոսի մահը։ Փոքրիկ անհաջողությունը պատճառ է հանդիսացել այս աշխատանքի համար։ Վան Գոգը գրել է իր եղբորը՝ Թեոյին. «Դելակրուայի «Պիետա» նկարի վիմագրության ժամանակ մի քանի թերթեր ընկել են ներկի մեջ և յուղաներկը մի քիչ փչացել է։ Ես ահավոր վրդովված էի, և հիմա ես զբաղված եմ նրա նկարը նկարելով, որը դու կարող ես տեսնել»։ Այնուամենայնիվ, պահպանվել է նաև ներկի բծերով վնասված վիմագրությունը[4]։ Կրոնական թեմաներով աշխատանքները բացառություն են վան Գոգի նկարներում։ Կա նաև տարբերակ, որ հիվանդ ու «անհասկանալի» վան Գոգը այս կտավում համեմատել է իրեն տառապյալ Քրիստոսի հետ։ Նա այս թեմայով գրել է իր նամակներում. «Ես անտարբեր մարդ չեմ, և այս ընթացքում դաժանության ու Աստծուն ծառայելու մտքերը ժամանակ առ ժամանակ ինձ մխիթարում են բերում»։ Շատերը նաև շեշտում են կարմիր մորուքով վան Գոգի և «Պիետա» նկարում Քրիստոսի միջև արտաքին նմանությունը[5]։

Վան Գոգի «Պիետա» նկարն ամբողջովին համապատասխանում է Դելակրուայի ստեղծագործությանը։ Սակայն Վինսենթի ընտրած գունային գամման անհանգստացնող է, կապտադեղին։ Երանգների նման համադրությունը ցույց է տալիս նկարչի դեպրեսիան, դեպրեսիայի հակումը, խոցելիությունը։ Հենց այդ վիճակում, ամենայն հավանականությամբ, Վան Գոգը գտնվել է կյանքի վերջին տարիներին։ Նկարիչը «Պիետան» նկարել է ինքնասպանությունից մեկ տարի առաջ, սակայն հոգեկան անդառնալի փոփոխությունները երևացել են դեռևս այդ ժամանակ։ Վան Գոգի կյանքը ուսումնասիրողները մտածում են, որ նրա միակ կրոնական նկարում նա նկարել է իրեն՝ միայնակ, չհասկացվող և տառապող՝ նվիրելով իր կյանքը Աստծուն և արվեստին[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/53582
  2. 2,0 2,1 http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0168V1962
  3. http://www.vggallery.com/painting/p_0630.htm
  4. «Pietà (after Delacroix), 1889». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  5. 100 Шедевров из коллекции Музея Ван Гога.
  6. Пьета (Оплакивание Иисуса Христа)