Պերֆորմատիվ (անգլ.՝ Performative), բառ կամ բառակապակցություն, որն ըստ Խոսքի ակտի տեսության՝ ոչ թե արձանագրում է որևէ գործողություն կամ իրողություն, այլ ստեղծում է այն (հետևաբար այն չի կարող լինել «ճիշտ» կամ «սխալ»)։ Տերմինը 1955 թվականին առաջին անգամ առաջարկվել է բրիտանացի լեզվաբան Ջոն Օստինը։

Պերֆորմատիվ հայտարարությունը սովորաբար արվում է առաջին դեմքով։ Օրինակներ են ամուսնությունը («Հայտարարում եմ ձեզ այր և կին»), դատական վճիռը («Դատարանը ամբաստանյալին դատապարտում է ցմահ ազատազրկման»), պատերազմ հայտարարելը և այլն։

Աղբյուր խմբագրել

  • Ջ․ Լ․ Օստին, «Ինչպես բաներ անել բառերով» (Austin, J. L., How to Do Things with Words, Oxford։ Clarendon Press, 1962). ISBN 0-19-824553-X