Պերվոուրալսկի պատմության թանգարան

Պերվոուրալսկի պատմության թանգարան (ռուս.՝ Первоуральский исторический музей), Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Պերվոուրալսկ քաղաքի պատմության, «Ռուսկի խրոմ 1915» գործարանի արդյունաբերական արտադրության թանգարան, Պերվոուրալսկ քաղաքի ամենամեծ և գլխավոր թանգարանը։ Գտնվում է քաղաքի Խրոմպիկ շրջանում, Կարբիշևի փողոց, 1 հասցեում։

Պերվոուրալսկի պատմության թանգարան
Տեսակպատմության թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊերվոուրալսկ
ՎայրՍվերդլովսկի մարզ
Հիմնադրվել էդեկտեմբերի 28, 1987
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Պերվոուրալսկի պատմության թանգարանը ստեղծվել է 1987 թվականի դեկտեմբերին «Խրոմպիկ» գործարանի (այժմ՝ «Ռուսկի խրոմ 1915» ՓԲԸ) աշխատանքային ու մարտական փառքի թանգարանի հիման վրա։ Ներկայումս մշակութային այդ հաստատությունը փակման վտանգի տակ է։ Հնարավոր է թանգարանն ընդլայնվի և տեղափոխվի վերջերս կառուցված «Շայբա» ժամանակակից մշակութային կենտրոն։ Նախատեսվում է, որ այդ շենքը կդառնա քաղաքի նոր մշակութային տարածքը։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանի ցուցադրությունը զբաղեցնում է չորս ցուցասրահ։ Առաջին երեք ցուցասրահները նվիրված են «Ռուսկի խրոմ 1915» ձեռնարկության պատմությանը (նախկին «Խրոմպիկ»)։ Այստեղ ներկայացված է գործարանի կառուցման պատմությունը, պատմվում է պերվոուրալսկցիների ավանդի մասին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում, մասնավորապես՝ տարհանված գործարանների, թիկունքի արտադրանքի և Ուրալի կամավորական տանկային կորպուսի, այնուհետև՝ գործարանի հետպատերազմյան զարգացման և աշխատանքի մասին։

Թանգարանի չորրորդ ցուցասրահում անցկացվում են ցուցահանդեսներ, որոնք նվիրված են Պերվոուրալսկի կառուցման և արտադրության պատմությանը, ուրալյան ժողովրդական ավանդույթներին, ինչպես նաև անցկացվում են գեղարվեստական և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսներ։

Թանգարանը մեծ ուշադրություն է դարձնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Թանգարանում էքսկուրսիաների հետ համատեղ հաճախ կայանում են հանդիպումներ պատերազմի և թիկունքի մասնակիցների և վետերանների, ֆաշիստական ճամբարների նախկին կալանավորների, քաղաքի հայտնի մարդկանց և ցուցահանդեսների հեղինակների հետ։

Աղբյուրներ

խմբագրել