Պերմալոյ (անգլ.՝ permalloy, անգլ.՝ perm , անգլ.՝ eability — թափանցելիություն և անգլ.՝ alloy — համաձուլվածք), երկաթի հետ նիկելի համաձուլվածքների խմբի ընդհանուր անվանումը, որոնք բնութագրվում են մեծ մագնիսական թափանցելիությամբ, փոքր կոերցիաիվ ուժով և հիստերեզիսին բաժին ընկնող փոքր կորուստներով։ Տարբերում են ցածրնիկելային (40—50% նիկել) և բարձրնիկելային (70—83% նիկել) Պերմալոյներ։ Օգտագործվում են ռադիոտեխնիկայում, կապի տեխնիկայում և թույլ հոսանքների կիրառման այլ բնագավառներում։ Պերմալոյները մագնիսափափոլկ նյութեր են։ Մշակվել է ԱՄՆ-ում, արդյունաբերական մասշտաբներով կիրառվել 1920-ական թվականներին։

Պերմալոյի Շերտի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։