Պերճ Արիստակեսի Վարդապետյան (մարտի 28, 1914(1914-03-28) - նոյեմբերի 30, 1988(1988-11-30)[1]), հայ խորհրդային ներզատաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1972)։ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ներզատաբանը (1968

Պերճ Վարդապետյան
Ծնվել էմարտի 28, 1914(1914-03-28)
Մահացել էնոյեմբերի 30, 1988(1988-11-30) (74 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

1940 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1953 թվականից դասախոսել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնում, 1970 թվականից նույն ինստիտուտի իր նախաձեռնությամբ հիմնված ներզատաբանության ամբիոնի վարիչն է։

Գիտական աշխատանքները վերաբերում են ներզատիչ գեղձերի ախտաբանությանը։ Խորհրդային Հայաստանում առաջինն է ներդրել սիրտ-անոթային համակարգի ուսումնասիրման մի շարք նոր մեթոդներ (բալիստա-սրտագրություն, վեկտոր-սրտագրություն, ձայնասրտագրություն, անոթազարկագրություն և այլն)։ Վարդապետյանը ՀՍՍՀ ներզատաբանների գիտական ընկերության նախագահն է։

  • Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով։

Երկեր խմբագրել

  • Կորոեար անբավարարություն, ստենոկարդիա և սրտամկանի ինֆարկտ, Ե․, 1969։
  • Գիրք շաքարախտով հիվանդի համար, Ե․,1974։
  • Ишемическая болезн инфаркт миокарда, Е., 1969.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.