Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտի հուշարձան

հուշարձան Մոսկվայում

Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտի հուշարձան (ռուս.՝ Памятник Петру I и Лефорту), համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս I-ին և ռուս ադմիրալ Ֆրանց Լեֆորտին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 1999 թվականին։ Հուշարձանի քանդակագործներն են Ե. Մ., Վ. Ա., Դ. Վ. Սուրովցևները։ Հուշարձանը գտնվում է Մոսկվայի Կրասնոկազարմեննայա փողոցի 2 հասցեում։

Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտի հուշարձան
Map
Map
Տեսակհուշարձան
Ստեղծում1998
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
ՆյութՏրավերտին, բրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն

խմբագրել

Գեներալ-ադմիրալ (1656-1699 թթ.) Ֆրանց Յակովլևիչ Լեֆորտը եղել է կայսր Պետրոս I-ի ամենամոտ օգնականն ու խորհրդականը։ Նա մեծ դերակատարություն է ունեցել ցարական բանակի կազմավորման գործում։ Եղել է Մեծ դեսպանատան անդամ։ Թաղված է Մոսկվայի Վվեդենկոե (գերմանական) գերեզմանատանը։

Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտի արձանախումբը տեղադրվել է Մոսկվայում, Լեֆորտովսկի այգու մուտքի մոտ, Մոսկվայի Լեֆորտովո շրջանի 300-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Վ. Ալեշինան և Վ. Վ. Կորչեգինը, քանդակագործներ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Սուրովցևը, ինչպես նաև Ելենա Միխայլովնա և Դանիլա Վլադիմիրովիչ Սուրովցևները։ Հուշարձանը մոխրագույն գրանիտե գմբեթով կոթող է, որի գագաթին քանդակված է թևավոր բրոնզե առյուծ։ Հուշարձանը տեղադրված է գորշ գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանը երեսապատված է տրավերտինե սալիկներով, չորս կողմերում զարդարված է դեկորատիվ որմնախորշերով և բրոնզե խորաքանդակներով։

Կենտրոնական հատվածում տեղադրված են Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորի քանդակները։ Պատվանդանին կա գրություն.

  Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտ։  

Երկու գործիչները նույն հասակն ունեն, քանդակված են զինվորական արտահագուստով, ուսերին ծածանվող թիկնոցներով։ Ֆրանց Լեֆորտը քանդակված է երկար մազերով, շքանշանով, ձախ ձեռքը ծալված է։

Տեխնիկական տվյալներ

խմբագրել

Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտի ու թևավոր առյուծի հուշարձանը պատրաստված է բրոնզից, պատվանդանը՝ գրանիտից, երեսապատված է տրավերտինով։ Հուշարձանի շրջակայքը բարեկարգ է։

Գրականություն

խմբագրել
  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. - М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.
  Արտաքին պատկերներ
  Պետրոս I-ի և Ֆրանց Լեֆորտի հուշարձան

Արտաքին հղումներ

խմբագրել