Պետրոս Խանձկեցի
Պետրոս Խանձկեցի (ծն․ թ․ անհտ․–1675, Գանձասար), Գանձասարի կաթողիկոս 1647-ից։
Պետրոս Խանձկեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1675[1] |
Մահվան վայր | Գանձասար[1] |
Մասնագիտություն | քահանա |
Հասան Ջալալյանների Խանձքում բնավորված ճյուղից։ Աղբյուրներում հիշվում է Մանկասարի որդի և րաբունապետ Ղուկասի աշակերտ։ Աթոռակալման առաջին տարիներին, Կուրի ձախափնյակի հայ լուսավորչական եկեղեցական թեմերի (Շամախի, Դարբանդ, Նուխի) վրա իր գերակայությունը վերհաստատելու համար գժտվել է էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ և էջմիածնից ձեռնադրվել է միայն 1672-ին։ Ծավալել է շինարար, գործունեություն, գրեթե բոլոր թեմերում կառուցել վանքեր ու եկեղեցիներ (Իոսնձքի Ս․ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին են), բարեկարգել հները (Ամարասի վանքն ու ամառանոցը Հերհեր գյուղում են), ստեղծել է նոր գրչատներ, ընդօրինակության ավել բազմաթիվ ձեռագրեր։
Պետրոս Հայաստանից ռուս, արքունիք հղած առաջին պաշտոնական նամակի (հայ վաճառականների երթևեկը ապահովելու խնդրանքով) հեղինակն է։ Այն հասցեատիրոջը՝ Ալեքսեյ Միխայլովիչ ցարին, հասցրել է Գրիգոր Լուսիկենցը։ Պետրոսի նամակն ավարտվում է հայ ժողովրդին հովանավորելու և «անհավատներից» ազատագրելու հույսով։
Գրականություն
խմբագրել- Եսայի Հասան Ջալալյանց, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, 2 հրտ․, Երուսաղեմ, 1868
- Армяно-русские отношения в XVII веке, Сб․ док․, т․ 1, Ер. 1953
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 258)։ |