Պետրոս-Պողոս եկեղեցի (Սևերոուրալսկ)

Պետրոս-Պողոս եկեղեցի (ռուս.՝ Церковь святых апостолов Петра и Павла), ուղղափառ եկեղեցի Սվերդլովսկի մարզի Սևերոուրալսկ քաղաքում, դաշնային նշանակության հուշարձան[1]։

Պետրոս-Պողոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍևերոուրալսկ
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճբարոկկո
Քարտեզ
Քարտեզ
 Saints Peter and Paul Church (Severouralsk) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1767 թվականին Կոլոնգա գետի ձախ ափին, ուրալցի հանքարդյունաբերող Մաքսիմ Պոխոդյաշինի միջոցներով և Տոբոլսկի մետրոպոլիտ Պավելի օրհնությամբ դրվեցին Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների անվան քարե եկեղեցու հիմքերը։

Պոխոդյաշինի մահվան պատճառով եկեղեցու շինարարությունը ձգձգվեց 30 տարի։ Ներքնահարկը պատրաստ էր 1787 թվականին և օծվեց Սուրբ Ասվածամոր Կազանի սրբապատկերի պատվին, իսկ վերնահարկն օծվեց 1798 թվականին (սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների պատվին)։ Եկեղեցու ընդհանուր բարձրությունը կազմում է 57,5 մ, երկարությունը՝ 37,81 մ, լայնությունը՝ 12,25 մ։

Տաճարը համարվում է 19-րդ դարի ուրալյան բարոկկոյի և դասական գավառականության համադրության օրինակ։ Կամարակալների արտաքին հարդարման տարրերը իրականացվել են հատուկ ձևավորված աղյուսով։ Եռաստիճան զանգակատունը կառուցված է դասական ռուսական ոճով և բաղկացած է ոչ վառ արտահայտված տարրերից, չորս հիմքերի վրա գտնվող ութանկյունից։

Եկեղեցին գործել է մինչև 1929 թվականի գարունը, երբ վայր գցվեց գլխավոր զանգը, իսկ սպասքն ու սրբապատկերները բռնագրավվեցին դուրս հանվեցին և անդառնալիորեն կորան։ Եկեղեցու փակվելուց հետո առաջին 20 տարիների ընթացքում ավերվեցին գեղարվեստորեն ձուլված չուգունե ցանկապատը, քահանաների գերեզմանները և ամբողջովին ավերվեց եկեղեցու ներքին հարդարանքը։

ՌՍՖՍՀ Նախարարների Խորհրդի 1960 թվականի օգոստոսի 31-ի № 1327 որոշմամբ Պողոս -Պետրոսի եկեղեցին ընդգրկվեց մշակութային հուշարձանների ցանկի մեջ։

Ժողովրդական դեպուտատների քաղաքային գործադիր կոմիտեի 1988 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ եկեղեցու շենքը հանձնվեց ուղղափառ համայնքին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել