Բացել գլխավոր ցանկը

Պետական հարկադրանք, պետական կառավարման եղանակ, որով հասարակական, իրավական կարգի պահպանման կամ ամրապնդման նպատակով զանցառուների նկատմամբ կիրառվում են հարկադրանքի միջոցներ (քաղաքացիական, վարչական, քրեական)։ Բուրժուական երկրներում այն կիրառում է իշխող դասակարգի չնչին փոքրամասնությունը՝ աշխատավոր մասսաների հարստահարումն ու ճնշումն ապահովելու նպատակով։ Սոցիալիստական երկրներում այն հետապնդում է սոցիալիստական իրավակարգի պահպանման և ամրապնդման, գիտակցական կարգապահության արմատավորման, հասարակական հարստության աճի, անձի բարեկեցության նպատակ և արտահայտում է բնակչության բացարձակ մեծամասնության շահերը։ Պետական հարկադրանքին զուգահեռ սոցիալիստական երկրներում աճում է հասարակական հարկադրանքի դերը։ Դասակարգերի վերացմամբ պետության, ուստի և պետական հարկադրանքի անհրաժեշտությունը կվերանա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 307 CC-BY-SA-icon-80x15.png