Պենտագոնի հուշահամալիր (անգլ.՝ Pentagon Memorial)՝ հուշարձան, տեղակայված Պենտագոնից հարավ-արևմուտք, Արլինգտոնի շրջան, Վիրջինիա։ Նվիրված է 184 տղամարդկանց և կանանց, ովքեր մահացել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ, երբ ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պենտագոնի շենքում[1]։ Հուշարձանի ճարտարապետական նախագիծը մշակվել է Ջուլիա Բեքմանի և Քեյթթ Քեսմենի կողմից և կառուցվել է «Buro Happold»[2] ընկերության ճարտարագետների հետ համատեղ, բացումը կատարվել է 2008 թ. Սեպտեմբերի 11-ին[1][3]։

tumb
tumb

Ժամանակավոր հուշարձաններ խմբագրել

9/11-ի դեպքերից հետո Պենտագոնին նայող բլրի վրա տեղադրվեցին անհատական հուշարձաններ։  Մարդիկ գալիս էին այստեղ, որպեսզի տուրք մատուցեին մահացածներին[4]։ Ահաբեկչությունից մեկ ամիս անց 25 հազար մարդ աշխատել է Պենտագոնում զոհված աշխատակիցների ընտանիքների համար։ Ելույթներով հանդես էին գալիս ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը և պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը[5]։ Բուշը նշեց, որ այս կառույցի «վերքերը երբեք չեն մոռացվի, բայց այն կվերանորոգվի։ Քարը քարին դնելով, մենք արագ կվերակառուցենք Պենտագոնը[6]»: ԱՄՆ դրոշը արարողության ժամանակ խոնարհված էր[7]։

«Ամերիկայի հերոսների» հուշահամալիր խմբագրել

 
«Ամերիկայի հերոսների» հուշահամալիր

«Ամերիկայի հերոսների» հուշահամալիրը բացվել է 2002 թվականի սեպտեմբերին, Պենտագոնի վերանորոգումից հետո, այն նույն տեղում, որտեղ рейс 77 American Airlines ինքնաթիռը մխրճվեց շենքի մեջ։ Հուշարձանը բաղկացած է հինգ ակրիլային վահանակներից, որոնցից մեկի վրա պատկերված է «Մանուշակագույն սիրտ» պարգևատրված զինծառայողների անուններով, ովքեր զոհվեցին ահաբեկչության ժամանակ, երկրորդի վրա պատկերված է քաղաքացու դեմք, երկու վահանակների վրա փորագրված են զոհվածների անունները, իսկ կենտրոնական վահանակի վրա՝ վթարի օրը։ Կից գտնվող փոքրիկ մատուռում կան հայրենասիրական թեմայով վիտրաժներ։  Այնտեղ պահպանվում են նաև մահացածների լուսանկարներով գրքեր, որոնցում պատմվում է նրանց կենսագրությունը։

Նախագծում և շինարարություն խմբագրել

Պենտագոնի հուշահամալիրը կառուցվել է Բեքմանի և Կասսմանի նախագծի հիման վրա (Ֆիլադելֆիա նահանգ)` Բուրո Հապոլդի («Buro Happold») ընկերության կողմից, 184 զոհերի պատվին` գրավելով 7800 մ² տարածք, որտեղ տեղադրված են զոհերի անուններով 184 լուսավոր նստարաններ։ Դրանք դասավորված են ըստ զոհերի տարիքի, սկսած Դանա Ֆալկենբերգից (ով 3 տարեկան էր) և վերջացրած Ջոն Ջանիկիի (71 տարեկան)։ Շենքի ներսում գտնվող զոհերի անուններով նստարանները շարված են նույն կերպ, ինչպես ուղևորները վթարի պահին նստած են եղել ինքնաթիռի մեջ[8]։ Կային ընտանիքներ, որոնց բոլոր անդամներն են մահացել ահաբեկչության ժամանակ։ Այդ ընտանիքի անդամների անուններով նստարաններից բացի, հատուկ լողավազանում արտացոլված են նրանց անունները[9]։ Հուշահամալիրի շինարարությունն սկսվել է 2006 թվականի հունիսի 15-ին[10]։ 2006 թվականի նոյեմբերին սկսվեցին լողավազանի հիմքի փորման աշխատանքները[11], իսկ 2007 թվականի մայիսին կառուցվեց այն երկայնական պատը, որի տակ շարվեցին նստարանների տեղադրման բետոնե հարթակները[12]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Pentagon Memorial Project Schedule». Pentagon Renovation Program. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 12-ին.
  2. «Pentagon Memorial». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Miroff, Nick (2008 թ․ սեպտեմբերի 11). «Creating a Place Like No Other». The Washington Post. The Washington Post Company. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  4. «Mourners memorial rises near Pentagon». The Washington Times. 2001 թ․ սեպտեմբերի 19.
  5. «Bush says that from 'sorrow has come great resolve'». The Washington Times. 2001 թ․ հոկտեմբերի 12.
  6. Garamone, Jim (2001 թ․ հոկտեմբերի 11). «Memorial Service Honors Pentagon Victims». American Forces Press Service.
  7. Garamone, Jim (2001 թ․ հոկտեմբերի 11). «Flag at Pentagon Attack Site Lowered, Preserved». American Forces Press Service.
  8. Larry Shaughnessy (2008 թ․ մայիսի 23). «Nearly complete Pentagon memorial tells story of 9/11». CNN.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  9. militarygear.com, retrieved August 11, 2011.
  10. «Ground Broken for Pentagon 9-11 Memorial». Pentagon Memorial Fund. 2006 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 12-ին.
  11. «Construction Update». Pentagon Memorial Fund. 2006 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  12. Dwyer, Timothy (2007 թ․ մայիսի 26). «Pentagon Memorial Progress Is Step Forward for Families». The Washington Post.