Պեկո, էստոնական դիցաբանության կերպար, որը ներկայացվում է որպես բերրիության աստված։

Պեկոյին երկրպագում էին էստոնական Սետո ցեղի մարդիկ։ Նրանք Պեկոյին երկրպագում էին որպես տնային աստված։ Նրան անվանում էին նաև «հին աստված»։ Նրան դիմում էին բերքատվության, բերրիության և անբարենպաստ եղանակից պաշտպանելու համար։ Պեկոյի կուռքը պատրաստվում էր ծղոտից կամ փայտից։ Ձմռանը կուռքը պահվում էր հատուկ պատրաստված ամբարում, իսկ գարնանը այն տեղափոխում էին դաշտ։ Պեկոյին նվիրված տոնախմբությունը իրականացվում էր գաղտնի միայն տղամարդկանց շրջանում օգոստոսի վերջին[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифологический словарь/Гл. ред. Мелетинский Е.М. - М.: Советская энциклопедия, 1990 г.- 672 с.
  2. Мифы народов мира/под ред. Токарева С. А. - М., Советская энциклопедия, 1992 г. - т.2 - 719 с.