Պելիտներ, նրբահատիկ բեկորային նստվածքային ապարներ։ Պելիտների բաղադրիչ մասնիկների տրամագիծը 0, 01—0, 005 մմ է, կառուցվածքը՝ հողակավային, պելիտային։ Քվարցի պարունակության կամ նրա բացակայության դեպքում առանձնացնում են կավային, կավաքվարցային և քվարցային պելիտներ։ Պելիտների խմբի ապարներին, անկախ ծագումից և միներալային կազմից, վերագրում են կավերը, մերգելները, արգիլիտները, հրաբխային մոխիրները, լյոսերը և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։