Պարտություն հաղթանակից հետո
«Պարտություն հաղթանակից հետո» (ռուս.՝ «Поражение после победы»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Անատոլի Դյաչենկոն[1][2]։
Պարտություն հաղթանակից հետո ռուս.՝ Поражение после победы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1988 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Anatoliy Dyachenko? |
Դերակատարներ | Վադիմ Յակովլև |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Կինոնկարի պրեմիերան կայացել է 1989 թվականի հուլիսին։
Սյուժե
խմբագրելԳենադի Կեդրովի հաղթանակները ռինգում հերափոխում են անձնական պարտությունների շարքով։ Շեշտը դնելով մարզական կարիերայի վրա՝ հերոսը թողնում է աշխատանքը գործարանում և որոշում է հեռանալ համալսարանից։ Ավելի լուրջ մրցումներին մասնակցելուց մարզչի հրաժարվելը Գենադիին ստիպում է հասկանալ, որ կարիերան շարունակել այլևս չի կարող։ Նախկինում հեռանկարային, 27-ամյա բռնցքամարտիկը փորձում է ինչ-որ գումար վաստակել աշխատելով որպես բեռնող, գերեզմանափոր, ապա մակուլատուրայի ընդունող։ Մեկ այլ հարված է դառնում կնոջ պրագմատիկ արձագանքը սկեսուրի հիվանդությանը։
Կայուն վաստակի բացակայությունը, ամուսնական հարաբերություններից հիասթափությունը, ընկերոջ դավաճանությունը՝ անհաջողությունների այս ամբողջ շղթան բռնցքամարտիկին ուղարկում է նոկդաուն։ Երազներում հերոսը մշտապես բախվում է իր ապագայի անշրջելիության հետ։
Ինչ-որ պահի Գենադիը հասկանում է, որ միակ մարդը, ով կարող է կրկին երջանիկ դարձնել իրեն, իր ընկերոջ կինն է։
Կրկին իրեն պետքական զգալու ցանկությունը և իրեն վերջնականապես կորցնելու վախը հերոսին մղում է փոփոխություններ կատարելու իր առանց այդ էլ բարդ ճակատագրում։
Դերերում
խմբագրել- Վադիմ Յակովլև – Գենադի
- Ալեքսանդր Վոլխոնսկի – Իգոր
- Տատյանա Խրոլենոկ – Կատյա, Գենադիի կինը
- Իրինա Կաբանովա – Ռիտա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ֆարհադ Աղամալիև
- Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Դյաչենկո
- Գլխավոր օպերատոր՝ Գեորգի Մայեր
- Նկարիչ՝ Սերգեյ Սոլոգուբ
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Սիդմակ
- Հնչյունային օպերատոր՝ Զ. Մարինկա
- Մոնտաժող՝ Ֆ. Ստրեմյակովա
- Ռեժիսոր՝ Ա. Նագովիցին
- Օպերատոր՝ Ս. Նևրով
- Կոստյումները՝ Տ. Սագիրովայի
- Գրիմը՝ Օ. Եմցովայի, Ե. Սուխանովայի
- Նկարիչ-լուսանկարիչ՝ Լ. Տիշչենկո
- Համակցված նկարահանումեր՝ Գ. Խլինովա
- Ֆիլմի տնօրեն ՝ Նոննա Գալեսնիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պարտություն հաղթանակից հետո» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Պարտություն հաղթանակից հետո» ֆիլմը kinopoisk.ru կայքում