Պարուրաձև անտենաներ, լայնաշերտ անտենաների մի տեսակը։ Դրանք թույլ և միջին ուղղված լայնաշերտ անտենաներ են՝ էլիպտիկ և կառավարվող բևեռականությամբ (անտենաների ճառագայթման դաշտի բևեռացման պարամետրերը կարող են փոփոխվել էլեկտրական եղանակով)։ Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, որպես հայելային և ոսպնյակային անտենաների ճառագայթիչներ, անտենային ցանցերի տարրեր։

2.5 ԳՀց հաճախականության տիրույթում աշխատող պարուրաձև անտենա

Պարուրաձև անտենաները ըստ ուղղորդչի տեսակի

խմբագրել

Պարուրաձև անտենաները մակերևութային ալիքների անտենաներ են։ Ըստ ուղղորդչի (դանդաղեցման համակարգի) տեսակի, հաճախականությունների լայն տիրույթում աշխատանքն ապահովելու միջոցի կարելի է բաժանել՝

  1. ռեգուլյար գլանաձև, որոնք ամբողջ երկարությամբ ունեն հաստատուն երկրաչափական պարամետրեր և լայնաշերտությունը պայմանավորված է փուլային արագությոան դիսպերսիայի առկայությամբ։
  2. հավասարանկյուն կամ հաճախականությունից կախվածություն չունեցող և հարթ։
  3. ոչ ռեգուլյար, որոնցից են մնացած բոլոր պարուրաձև անտենաները և այլն։

Հիմնական պարամետրերը

խմբագրել
  • պարույրի տրամագիծ՝D
  • պարույրի քայլ` S
  • պտույտների քանակ`n
  • մեկ պտույտի երկարություն`L
  • մեկ պտույտի բարձրություն`h:

Կառուցվածք

խմբագրել

Պարուրաձև անտենան հաղորդալար է, որի մի ծայրը սովորաբար ազատ մնում է, իսկ երկրորդը միանում է համառանցք լարի ներքին հաղորդալարին։ Համառանցք լարի արտաքին հաղորդալարը միանում է հարթ մետաղական կամ ցանցաձև էկրանին (սկավառակին), որն արգելակում է համառանցք լարի ներքին լարաշերտի մակերևույթի վրայով անցնող հոսանքի ներթափանցումը դեպի նրա արտաքին մակերևութը, ինչպես նաև խաղում է անդրադարձչի դեր՝ քչացնելով անտենայի ճառագայթումը դեպի թիկունքի կիսահարթություն։

 
պարուրաձև անտենայի սխեմա B: կենտրոնական անշարժ հենարան, C: կոաքսյալ մալուխ, E: պարույրի հենակ, R: անդրադաձիչ S: պարույր

Պարուրաձև անտենայի ուղղորդվածության հատկությունները կախված են նրա լայնակի չափերից։ Եթե գալարի տրամագիծը ալիքի երկարության համեմատությամբ փոքր է, յուրաքանչյուր գալար կարելի է համարել տարրական հարթ շրջանակ, և պարուրաձև անտենան կարելի է դիտել որպես տարրական էլեկտրական շրջանակների և էլեկտրական դիպոլների համակցություն, որոնց առանցքները համընկնում են անտենայի առանցքի հետ։ Այդ դեպքում անտենան ինտենսիվ ճառագայթում է գալարի հարթությունում, այսինքն՝ անտենայի առանցքին ուղղահայաց։

Աշխատանքային ռեժիմները

խմբագրել

Անտենայի աշխատանքային ռեժիմը կոչվում է չուղղորդված ճառագայթման ռեժիմ (πd « λ)։ Այս դեպքում ամեն մի պտույտ կարելի է դիտարկել որպես տարրական օղակ և այդ օղակով հոսող հոսանքն ունի հաստատուն ամլիտուդ և հաստատուն փուլ։ Այս դեպքում ՈՒԴ-ն ունի հետևյալ տեսքը և անտենայի առանցքով անցնող հարթուրյան մեջ, և պտոտվի պտույտին ուղղահայաց հարթության մեջ։

Երբ πd ≈ λ, ապա քայլային անկյան որոշակի արժեքների դեպքում ճառագայթումը մի ուղղությամբ է, և մաքսիմումն ուղղված է առանցքի երկարությամբ։ Աշխատանքի այդ ռեժիմը կոչվում է առանցքային ճառագայթման ռեժիմ։ Պարույրի գալարների տրամագծի մեծացման դեպքում ճառագայթումն առանցքի ուղղությամբ բարդանում է, ծագում է առավելագույն ճառագայթում երկու ուղղությամբ։ Տարածքային ՈւԴ-ն ընդունում է կոնի տեսք։ Այս ռեժիմը կոչվում է կոնաձև ճառագայթման ռեժիմ։ Այսինքն, երբ πd » λ, ճառագայթումը կոչվում է կոնաձև, որովհետև գոյություն ունեն առավելագույն ճառագայթման երկու ուղղություն։ Տեսական հետազոտությունները ցույց են տալիս, որ պարույրում, որի գալարի երկարությունը մոտավոր հավասար է λ –ին, գործնականում գոյություն ունի դանդաղեցված փուլային արագությամբ վազող ալիք, որը որոշում է առանցքային ճառագայթման ռեժիմը։

Գործնականում ավելի հաճախ կիրառվում է առանցքային ճառագայթման ռեժիմը,որը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.

  • Անտենայի պարույրի առանցքով գոյանում է վազող ալիքի ռեժիմ։
  • Պարույրի առանցքի երկայնքով դաշտը շրջանային բևեռացում ունի։
  • Առանցքային ճառագայթման ռեժիմը բնութագրվում է առավելագույն ՈւԳԳ-ով։
  • Անտենայի մուտքային դիմադրությունը ակտիվ է։
  • Անտենայի բոլոր պարամետրերը հաճախականային բավականին լայն շերտում անփոփոխ են։

Պարուրաձև անտենաները կիրառվում են սանտիմետրային, դեցիմետրային և հազվադեպ՝ մետրային տիրույթում։ Օգտագործվում են որպես ինքնուրույն անտենաներ, ինչպես նաև անտենայի ճառագայթիչներ, եթե անհրաժեշտ է ստանալ շրջանաձև բևեռացմամբ դաշտ։

Գրականություն

խմբագրել
  • Ա․ Ս․ Սարգսյան - Անտենաներ