Պարող փերիներ

Ավգուստ Մալմստրյոմի կտավը

«Պարող փերիներ» (շվեդ.՝ Älvalek), շվեդ նկարիչ Ավգուստ Մալմստրյոմի (1829-1901) կտավը՝ ստեղծված 1866 թվականին։ Նկարում պատկերված են լուսնի լույսով ողողված ջրի մակերեսին պարող փերիներ[3]։

Պարող փերիներ
տեսակգեղանկար
նկարիչԱվգուստ Մալմստրյոմ[1]
տարի1866[1]
բարձրություն90 սանտիմետր[1]
լայնություն149 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՇվեդիայի ազգային թանգարան
հավաքածուՇվեդիայի ազգային թանգարան[2]
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Մարգագետնում մթնշաղին պարող փերիները հավաքվում են ռոմանտիկ բնապատկերում. նրանցից մեկը թեքվում է ջրի մեջ տեսնելու իր պատկերը։ Այս երևակայական նկարը պատկերում է փերիների վերածվող առավոտյան մառախուղը՝ ինչպես անսանձ բնության ոգիները։ Փերիները նուրբ են, նրբագեղ, զգայուն, բայց նաև քմահաճ, հեշտությամբ վիրավորվող, եթե իրենց հետ լավ չեն վարվել։ Շվեդական ժողովրդական ավանդույթներում մարդիկ զգուշացել են էլֆերից, քանի որ նրանք կարող էին վտանգավոր լինել նրանց համար, ովքեր զգույշ չէին իրենց հետ։ Սկանդինավյան դիցաբանության մեծ թաքնված մարդիկ տեղական բանահյուսությունում փրկվել են որպես գեղեցիկ երիտասարդ կանայք, որոնք ապրում են լեռներում, անտառներում և քարերի թմբերում։ Ռոմանտիկ արվեստի և գրականության մեջ էլֆերը սովորաբար պատկերված են բաց գույնի մազերով, սպիտակ հանդերձով և գարշելի, երբ վիրավորված են[4][5][6]։

Սկանդինավյաններն օգտագործել են λvkors (էլֆ խաչ), որը փորագրված է շենքերի կամ այլ առարկաների վրա, պաշտպանելու իրենց և ընտանի անասուններին չար էլֆերից[7]։

Ավգուստ Մալմստրյոմի «Պարող փերիներ» կտավը ճանաչված աշխատանք է իր հայրենիքում։ Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր Մալմստրյոմը շվեդ այն արվեստագետներից էր, ով ձգտում էր ստեղծել շվեդական արվեստ։ Նա օգտագործում էր ինչպես սկանդինավյան դիցաբանության թեմաներ, այնպես էլ ժողովրդական բանահյուսության, և նրա կտավներում հաճախ պատկերված էին փերիներ և բնության այլ էակներ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=18226&viewType=detailView
  2. http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_18226.html
  3. «Dancing Fairies». Google. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. «Älvalek» (PDF). Nationalmuseum. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «Global-folktales» (PDF). www.nationalmuseum.se. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «The History of the Kiss: The Birth of Popular Culture». books.google.se.
  7. The article Alfkors in Nordisk familjebok (1904).
  8. «Malmström». runeberg.org. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.