Պարաբոլային անտենայի հայելին պտտման պարաբոլոիդ է, որի կիզակետում տեղադրված է մեկ այլ անտենա, որը կոչվում է ճառագայթիչ։

արբանյակային կապի պարաբոլիկ անտենա: Բավարիա, Գերմանիա

Անտենայի ճառագայթիչների հանդեպ հետևյալ պայմաններն են դրվում՝

  1. Ճառագայթիչի ՈւԴ-ն պետք է լինի բավականին լայն, քանի որ ճառագայթիչի նպատակն է ճառագայթել հայելում ամբողջ մակերեսով։
  2. Փուլային ճակատը պետք է լինի սֆերիկ։
  3. Տեխնոլոգիական պահանջները․ թեթև լինեն և գաբարիտները փոքր, որպեսզի հենակետերը չճկվեն և ստվեր չգցվի բացվածքին։

Ճառագայթիչը կիզակետում տեղադրելու համար օգտագործվում են հենակային սարքեր՝ եռոտանու, քառոտանու կամ մեկ հենակի տեսքով։ Ճառագայթիչի և հենարանների տեղադրումը ստվերացում է ստեղծում և նվազացնում է ՄՕԳ-ը։ Դիտարկենք աշխատանքի սկզբունքը՝

Պարաբոլային հայելին F կետից ճառագայթող ճառագայթների բացված փունջը վերածվում է բացվածքում զուգահեռ փնջի։ Այսպիսով, հայելի - ճառագայթիչ համակարգը ստեղծում է տարածության մեջ հարթ ճակատով ճառագայթում, դա պայմանավորված է պարաբոլի երկրաչափական հատկությամբ։ Պարաբոլային անտենաները կարող են լինել՝

  1. կարճ կիզակետային
  2. երկար կիզակետային

երբ կիզակետը գտնվում է պարաբոլի թասի ներսում, այսինքն՝ R»2f, անտենան կոչվում է կարճ կիզակետային։ Ճառագայթիչը ստեղծում է ինչ-որ դաշտ և գրգռում է հայելու մակերեսի վրա մակերեսային հոսանքներ։ Հայելու մակերեսով անցնուղ հոսանքնեը ուղղահայաց են H-ին, այսինքն զուգահեռ են E ուժագծերին։ Համապատասխանաբար հայելու մակերեսով անցնում են հոսանքներ, և եթե անտենան կարճ կիզակետային է, երբ ճառագայթիչը գտնվում է բացվածքի ներսում, գոյանում են բևեռներ, որոնք վտանգավոր գոտիներ են։ Բևեռների գոյացման երևույթի պատճառը հայելու մակերեսի որոշ մասերում հակադարձ ուղղություններով անցնող հոսանքներ են։ Այդ գոտիներում հոսանքները կոմպենսացվում են։ Արդյունքում ՄՕԳ-ը փոքրանում է, որի պատճառով կիրառում են ավելի երկար կիզակետային համակարգեր։

Գրականություն խմբագրել

  • Ա․Ս․ Սարգսյան - Անտենաներ