Պատրոնոմիա (հուն․՝ patronymía, patér՝ «հայր» և ónyma՝ «անուն» բառերից), նահապետական-տոհմական կարգերին բնորոշ, հաճախ նաև դասակարգային հասարակություններում մինչև կապիտալիզմի դարաշրջանը պահպանված հասարակական կազմակերպության ձև։ Պատրոնոմիան հասարակական, տնտեսական և գաղափարական որոշակի միասնականություն ունեցող և միևնույն նախնուց առաջացած ազգանունը կրող ազգակից մեծ և փոքր ընտանիքների խումբ է, ինչպես օրինակ՝ Բագրատունիներ, Մամիկոնյաններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png