Պատմվածք անցողիկ տարիների մասին (մուլտֆիլմ)
Պատմվածք անցողիկ տարիների մասին (բելառուս․՝ Аповесць мінулых гадоў), «Բելառուսֆիլմ» ստուդիայի կողմից արտադրված պատմաճանաչողական մուլտֆիլմ բելառուսական քաղաքների դրոշների հայտնվելու մասին։ Գաղափարի հեղինակը գեղարվեստական ղեկավար Իգոր Վոլչեկն է։ Մուլտֆիլմները նկարահանվել են խառը տեխնիկայում, առաջին սերիան ստեղծվել է 2006 թվականին[1]։
Տեսակ | անիմացիոն սերիալ |
---|---|
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ |
Ռեժիսոր | Իգոր Վոլչեկ Միխաիլ Տումելյա Ալեքսանդր Լենկին Վլադիմիր Պետկևիչ |
Սցենարիստ | Միխայիլ Տումելյա և Սերգեյ Բուլիգա |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Բելառուսֆիլմ |
Թվական | 2014, 2012, 2010, 2008 և 2007 |
ՄուլտֆիլմերԽմբագրել
Պատմվածք անցողիկ տարիների մասին (2006)Խմբագրել
Առաջին ֆիլմում պատմվում է Մինսկի, Բրեստի և Գրոդնոյի տարածաշրջանների կենտրոնների զինանշանների հայտնվելու մասին։
Մուլտֆիլմը տևում է 6 րոպե։ Սցենարի հեղինակը Դմիտրի Յակուտովիչն է[1]։
Պատմվածք անցողիկ տարիների մասին 2 (2007)Խմբագրել
Պատմվում է Բելառուսիայի այս անգամ Հոմել, Վիտեբսկ և Մոգիլևա շրջանների կենտրոնների զինանշանների հայտնվելու մասին։
Մուլտֆիլմը տևում է 7 րոպե 22 վայրկյան։ Սցենարի հեղինակը Մ. Պեսելևան է[2]։
Պատմվածք անցողիկ տարիների մասին 3 (2008)Խմբագրել
Այս կադրում հայտնվում են Պոլոցկի, Շկլոֆի, Մոզրիր, Չերվենի և Նովոգրուդկա քաղաքների զինանշանների մասին։
Տևում է 13 րոպե[3]։
Պատմվածք անցողիկ տարիների մասին 4 (2010)Խմբագրել
Պատմվում է Բելառուսիայի Բրասլավ, Կորելիչի, Լոգիշին, Բրագին, Գորկի և Զասլավլ շրջանների կենտրոնների զինանշանների հայտնվելու մասին։
Տևում է 13 րոպե[4]։
Պատմվածք անցողիկ տարիների մասին 5 (2012)Խմբագրել
Կոսովի, Սոլիգորսկի, Բիխովի, Տուրովի, Սլոնիմի և Կոպիսի զինանշանների մասին պատմվածք։
Տևում է 13 րոպե[5]։
Պատմվածք անցողիկ տարիների մասին 6 (2014)Խմբագրել
Լելչից, Բոբրույսկ, Լիդ, Սլուցկ, Գորոդոկ և Պինսկ քաղաքների զինանշանների մասին պատմվածք։
Տևում է 13 րոպե[6]։
ՄրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 ««Аповесць мінулых гадоў-1" (2006)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-13-ին։ Վերցված է 2016-01-08
- ↑ 2,0 2,1 ««Аповесць мінулых гадоў -2" (2007)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-14-ին։ Վերցված է 2016-01-08
- ↑ 3,0 3,1 ««Аповесць мінулых гадоў - 3" (2008)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-13-ին։ Վերցված է 2016-01-08
- ↑ ««Аповесць мінулых гадоў -4» (2010)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-20-ին։ Վերցված է 2016-01-08
- ↑ ««Аповесць мінулых гадоў – 5" (2012)»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-24-ին։ Վերցված է 2016-01-08
- ↑ «"Аповесць мінулых гадоў – 6"»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2016-01-08