«Պատմություն մոր մասին» (ռուս.՝ «Сказ о матери»), խորհրդային ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Կարպովը։ Էկրան է բարձրացել 1963 թվականին։ Համարվում է ղազախական կինեմատոգրաֆիայի լավագույն աշխատանքներից մեկը։

Պատմություն մոր մասին
ռուս.՝ Сказ о матери
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Կարպով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Սացկի
ԴերակատարներAmina Umurzakova?
ՕպերատորAskhat Ashrapov?
ԿինոընկերությունՂազախֆիլմ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է պատերազմի ժամանակ որդուն կորցրած մոր պատմությունը։ Գործողությունները ծավալվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Մայրն անգրագետ է, չի կարողանում ոչ կարդալ, ոչ գրել, բայց քանի որ իրադարձությունների մասին տեղյակ լինելու միակ հնարավորությունը ռազմաճակատից նամակների սպասումն ու ընթերցումն է, սովորում է գրագիտություն և փոստատար է դառնում։ Մեկ անգամ չէ, որ նա ստիպված է լինում ողբերգական լուրեր բերել այլ ընտանիքներ, և նա իր վրա է վերցնում մայրերին կարեկցելու բեռը՝ հասկանալով նրանց վիշտը և փորձելով թեթևացնել այն։

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմը ստացել է Ղազախական ԽՍՀ պետական մրցանակ։ Գլխավոր դերակատար Ամինա Ումուրզակովան կնոջ լավագույն դերակատարման համար արժանացել է Առաջին համամիութենական կինոփառատոնի մրցանակի, 1964 թվականին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի և Ղազախական ԽՍՀ Կ․ Բայսեիտովայի անվան պետական մրցանակի 1967 թվականին։

Դերասանական կազմ խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել