Պատմական բարբառագիտություն

Պատմական բարբառագիտություն, լեզվաբանության բնագավառ, որն զբաղվում է որևէ լեզվի բարբառների պատմական քննության հարցերով։ Պատմական բարբառագիտության առանցքային խնդիրներն են՝ տվյալ լեզվի ժամանակակից բարբառների արմատների բացահայտումը, բարբառների զարգացման ընթացքի ուսումնասիրումը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, բարբառային ճյուղավորման մոտավոր ժամանակի որոշումը և ըստ այդմ պատմական շրջանում առաջացող լեզվական երևույթների (նորաբանությունների) ժամանակագրության հարցերի լուծումը, լեզվի զարգացման յուրաքանչյուր փուլում բարբառների բաժանվածության և նրանցում առկա հնչյունական, քերականական ու բառային տարբերությունների աստիճանի որոշումը, բարբառների տերիտորիալ բաշխվածության բնութագիրը և նրանց ունեցած փոխհարաբերությունները միմյանց ու գրական լեզուների նկատմամբ, բարբառների տեղն ու դերը լեզվի պատմության մեջ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 163