Պատանեկության ափը
«Պատանեկության ափը» (ռուս.՝ «Берег юности»), 1969 թվականի խորհրդային ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Լև Ցուցուլկովսկին Գեորգի Խոլոպովի «Գրենադա» վեպի հիման վրա։
Պատանեկության ափը ռուս.՝ Берег юности | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1969 |
Ռեժիսոր | Լև Ցուցուլկովսկի |
Սցենարի հեղինակ | Գեորգի Խոլոպով |
Օպերատոր | Եվգենի Մեզենցև և Լև Կոլգանով |
Երաժշտություն | Vladislav Uspensky? |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
Սյուժե
խմբագրել1920-ական թվականներ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմը գրեթե ավարտվել է, բայց կյանքը դեռ դժվար է, թույլ է Խորհրդային իշխանությունը և ուժեղ են «նէպմանները», բայց նրանց դեմ պայքարում են առաջին պիոներները...
Ֆիլմի գլխավոր հերոսները բաքվեցի տղաներ են, տարբեր ազգությունների տղաներ, որոնք աստիճանաբար ճանաչում են պրոլետարական համերաշխության էությունը և դառնում նավթային մայրաքաղաքի առաջին պիոներները։— «Вожатый» ամսագիր, 1981
Պատերազմի ժամանակ կարմիրբանակային հոր զոհվելուց հետո Գարեգինը մոր հետ հայտնվում է Բաքվում՝ նավթարդյունահանման աճող կենտրոնում։ Նրանք բնակություն են հաստատում մի փոքր բակում, որտեղ ապրում է իսկական ինտերնացիոնալ՝ 23 ազգությունների 40 բնակիչ՝ ադրբեջանցիներից մինչև ճապոնացիներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, բայց լավ հասկանում են միմյանց, և միշտ պատրաստ են օգնության հասնել դժվարության ժամանակ։
Այստեղ Գարեգինը իմանում է, թե ինչ է պրոլետարական երեխաների իսկական ընկերությունը․ ռուս տղա Վիկտորը, ուկրաինացի Սաշկոն, լեհ աղջիկ Լարիսան դառնում են նրա առաջին ընկերները։ Նրա նոր ընկերները ձգտում են օգնել նրան, երբ հիվանդանում է մայրը։
Եվ նրանք միասին պայքարում են Վովկայի՝ նէպմանի որդու դեմ, որը թունավորված է հարստությամբ և կարծում է, որ իրեն ամեն ինչ կարելի է։
Անգլիացի հանքափորների երեխաների համար գումար հավաքելու նպատակով ընկերները «պայքարի» մեջ են մտնում նէպմանների դեմ, և գնում են ռիսկային ու վտանգավոր գործողության՝ իրիս կոնֆետների առևտուր անելով «Սերյոգա-ինտելիգենտի» ավազակախմբի տարածքում... Եվ հաղթանակը, ի վերջո, քաղաքում առաջին պիոներական ջոկատում ընդգրկված տղաներինն է, չնայած սկզբում Գարենիգը ծեծվում է, և Վովկան տոնում է հաղթանակ։
Կարելի՞ է մոռանալ սվետլովյան «Գրենադան»։ Եվ մինչ հնչեղ մանկական ձայները երգում են այս երգը, ֆիլմը մեզ տեղափոխում է այն ժամանակ, երբ այն առաջին անգամ հնչեց Բաքվի նեղլիկ բակում, և այն լուռ լսում էր վիրավոր տղա Գարեգինը…— Советский экран, 1970
Դերերում
խմբագրել- Արտյոմ Ղազարյան – Գարեգին
- Տանյա Չերեդնիկովա – Լարիսկա
- Միշա Իլյին – Վիկտոր
- Կոլյա Անանև – Սաշկո
- Տանյա Լապինա – Զոյկա
- Էլվիրա Ուզունյան – մայր
- Դարի Ամիրբեկյան – պապ
- Արուս Ազնավուրյան – տատ
- Ելենա Ֆլորինսկայա – Փարիզուհի
- Վլադիմիր Տրուխանով – Մարմելադ
- Գենադի Յուխտին – Պավլով
- Վյաչեսլավ Զախարով – Ֆեդյա
- Իգոր Գորբաչով – նէպման
Էպիզոդներում՝ Ա. Ներսեսյան, Լեոնիդ Ենգիբարով (ծաղրածու), Ա. Փաշայան, Պ. Կրիմով, Ս. Կոկովկին, Կ. Ադաշևսկի, Հ. Լեբզակ, Մ. Մանուկյան, Ռ. Զելյոնայա (տատիկ), Ի. Դմիտրիև և այլք։
Քննադատություն
խմբագրել«Спутник кинозрителя» (1970 թվականի օգոստոս) հանդեսը գլխավոր հերոսի դերի կատարումն առանձնացրել է որպես «արտահայտիչ» և նշել, որ «ֆիլմում շատ են այն տարիները բնութագրող վառ, թարմ դետալները», և չնայած մի շարք դրվագների միամտությանը, ֆիլմը հուզմունքով և հետաքրքրությամբ է դիտվում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պատանեկության ափը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Պատանեկության ափը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Աղբյուրներ
խմբագրել- Берег юности // Советские художественные фильмы: аннотированный каталог. 1968—1969, Том 2 / С. В. Сковородникова. — М.: Нива России, 1995. — 302 с. — стр. 149
- Берег юности // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 37