Պավել Նախիմովի հուշարձաններ (Մոսկվա)

Պավել Նախիմովի հուշարձաններ Մոսկվայում (ռուս.՝ Памятники Павлу Нахимову), ռուս ծովակալ Պավել Նախիմովի (1802-1855) երեք հուշարձաններ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Տեղադրվել են 2005 թվականից մինչև 2012 թվականը[1][2][3]։

Սևաստոպոլյան պողոտա խմբագրել

55°40′35″ հս․ լ. 37°35′35″ ավ. ե.HGЯO

 
Սևաստոպոլյան պողոտայի հուշարձանը 2015 թվականին

Նախագծի հեղինակն է հայ քանդակագործ Սերժիկ Արտաշեսի Ոսկանյանը, որը կիսանդրին նվիրել է Ռուսաստանին։ Տեղադրման նախաձեռնողն էր Սևծովյան նավատորմի վետերանների խորհուրդը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 4-ին, Սևաստոպոլյան պողոտայի թիվ 29 տան հարևանությամբ։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Աշխարհական ակումբի և Նախիմովի հիշատակի նախանձախնդիրների ընկերության անդամները, Կոտլովկա շրջանի ղեկավար Կլավդիա Գրիգորևնա Գրինյակը, Հարավարևմտյան վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Նիկոլաևնա Լարիոնովան, Նախիմովների գերդաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլովիչ Նախիմովը, Սմոլենսկի մարզի Նախիմովի թանգարանի տնօրեն Եվգենի Վիկտորովիչ Կուլակովը, Սևծովյան նավատորմի վետերանների խորհրդի նախագահ Անատոլի Ֆեոդորովիչ Ֆետիսովը[1][4][5]։

Լենինգրադյան խճուղի խմբագրել

55°50′19″ հս․ լ. 37°29′04″ ավ. ե.HGЯO Հուշարձանը տեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին Մոսկվայի Պետրոս Մեծի անվան քաղաքային մանկական ծովային կենտրոնում` Լենինգրադյան խճուղի, 56ա հասցեով[2][4][6]։

Բոլշայա Կոսինսկայա փողոց խմբագրել

55°43′15″ հս․ լ. 37°51′28″ ավ. ե.HGЯO

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 18-ին Կոսինսկի մանկական ծովային ակումբի մոտ։ Արարողությանը ներկա են եղել ակումբի հրամանատար Միխայիլ Գեորգիևիչ Շադրինը, որը նախաձեռնել էր հուշարձանի տեղադրումը, Նախիմովի անմիջական ժառանգ Ալեքսանդր Պավլովիչ Նախիմովը, նավատորմի աջակցության համառուսաստանյան շարժման ղեկավար Միխայիլ Պետրովիչ Նենաշևը, ռազմական ծովայինների միության ներկայացուցիչներ, նախիմովյան ուսումնարանի տարբեր տարիների շրջանավարտներ։ Քանդակագործ Ալեքսանդր Ապոլոնովի ստեղծած կիսանդրին ակումբին նվիրել է «Ռուսական փառքի ծառուղի» նախագիծը։ Պատվանդանի ձուլման, փոխադրման և քանդակի տեղադրման, ինչպես նաև այլ ծախսերը կատարվել են ակումբի հրամանատարի, վետերան նախիմովցիների, նավաստիների և մայրաքաղաքի բնակիչների կամավոր նվիրատվությունների հաշվին[3][7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Открытие памятника П.С. Нахимову в Москве». Общество ревнителей памяти П. С. Нахимова. 2005 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «Постановление Правительства Москвы № 581-ПП «О праздновании Дня города Москвы 4—5 сентября 2010 г.»». Интернет-портал «MosOpen.ru — Электронная Москва». 2010 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 Матвей Кожукин (2012 թ․ հունիսի 5). «Адмирал у Белого озера». Красная звезда. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «В Москве установят памятник адмиралу Нахимову». Сетевое издание «Вести.Ру». 2010 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Памятник адмиралу Нахимову откроют в Москве ко Дню города». Ореанда-Новости. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Памятник адмиралу Нахимову может быть открыт в Москве в День города». ՌԻԱ Նովոստի. 2010 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «Открытие памятника Адмиралу Нахимову П.С.». Общественная организация «Косинский детский морской клуб». 2012 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Памятник Павлу Нахимову». Аллея Российской Славы. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)