«Պան-Եվրոպա», «Բրիանի նախագիծ», «Բրիանի պլան», քաղաքատնտեսական նախագիծ 1929-1931 թվականներին՝ «Եվրոպական ազգերի դաշնությունների» (եվրոպական 27 երկրների մասնակցությամբ) ստեղծումից հետո՝ Ֆրանսիայի միջազգային դիրքերն ամրապնդելու (վերականգնելու) նպատակով։

Նման միավորում ստեղծելու գաղափարը տարածում է գտել 1923 թվականից, իսկ նախագիծը առաջարկել է 1929 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի արտաքին գործերի նախագահ Արիստիդ Բրիանը, զարգացվել է եվրոպական պետությունների կառավարություններին ֆրանսիական կառավարության ներկայացրած 1930 թվականի մայիսի 1-ի հուշագրի մեջ։ Բրիանի նախագիծը նախատեսում էր «Եվրոպական դաշնային միության» ստեղծում, որի մեջ չէին մտնում Մեծ Բրիտանիան և Խորհրդային Միությունը։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և այլ պետությունների բացասական վերաբերմունքը խափանեցին (1931) ֆրանսիական նախագիծը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո Եվրոպայի արևմտյան պետությունների միավորման արտահայտություններից են ռազմաքաղաքական և տնտեսական մի շարք կազմակերպություններ (Եվրոպական տնտեսական համագործակցություն և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 120