Մորտուարի կամ պանթեոն (ռուս.՝ Мортуарий), հուղարկավորության արարողությունների համար նախատեսված կառույց։ Գտնվում է Վոլժսկի քաղաքի թիվ 1 գերեզմանատանը[1]։

Museum Silhouette.svg
Պանթեոն
Voljsky. Old cemetery.jpg
Տեսակպանթեոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎոլժսկի
ՎայրՎոլժսկի
Ճարտարապետական ոճՍտալինյան ճարտարապետություն
Շինանյութաղյուս
Հիմնադրված է1950

ՊատմությունԽմբագրել

Ըստ վարկածներից մեկի՝ շենքն ունի «П» տառի տեսք։ Կառուցվել է 1950-ական թվականների սկզբին, Վոլժսկի[2] քաղաքի կառուցման առաջին փուլում։ Ըստ մյուս տարբերակի՝ 1958 թվականի վերջում այն կառուցել է մոսկվացի ճարտարապետներից մեկը[1]։

Կառույցն օգտագործվել է հրաժեշտ տալու Վոլժսկի մահացած այն քաղաքացիներին, որոնք զգալի ներդրում են ունեցել քաղաքի քաղաքաշինության և զարգացման գործում։ № 1 քաղաքային գերեզմանատան փակվելուց հետո, մորտուարին լքվել է[1]։

Չնայած որ կառույցը խարխլված վիճակում է, պահպանվել են քարե սյուները և դագաղի համար նախատեսված զոհասեղանը, որը գտնվում է կենտրոնում՝ ծածկի տակ[2][3]։

2014 թվականին Վոլժսկի քաղաքի հիմնական տեսարժան վայրերի ինտերնետի քվեարկության ժամանակ շենքը զբաղեցրել է 8-րդ տեղը[4]։

2016 թվականի ապրիլի 1-ին «Վոլժսկիի ծիսական արարողությունների Հիշատակ ձեռնարկություն» ՍՊԸ-ն մեկ միլիոն չորս հարյուր ինսուներեք հազար ռուբլով ձեռք է բերել կառույցն ու հողատարածքը։ Ըստ կազմակերպության ղեկավարության ծրագրերի՝ պետք է վերականգնվեր ոչ միայն շենքը, այլև գերեզմանատունը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Евгения Юрьева (2014-07-31)։ «Корреспондент «Русской планеты» выясняла судьбу единственного в России пантеона»։ volgograd.rusplt.ru (ռուսերեն)։ Русская Планета։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-29-ին։ Վերցված է 2018-04-01 
  2. 2,0 2,1 «В Волжском сняли на видео уникальный мортуарий»։ vlg-media.ru (ռուսերեն)։ Волга-Медиа։ 2017-07-08։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին։ Վերցված է 2018-04-01 
  3. «Загадочный мортуарий в Волжском обрел вторую жизнь благодаря любителям необычных селфи»։ bloknot-volzhsky.ru (ռուսերեն)։ Блокнот (Волжский)։ 2017-05-11։ Վերցված է 2018-04-01 
  4. «В Волжском выбрали «Семь чудес» и ещё одно»։ volzsky.ru (ռուսերեն)։ 2014-07-22։ Վերցված է 2018-04-01 
  5. «Единственный в России мортуарий получит вторую жизнь»։ v1.ru (ռուսերեն)։ 2016-04-04։ Վերցված է 2018-04-01