Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պայքար (այլ կիրառումներ)

«Պայքար», հասարակական, մշակութային շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1967-1971 թթ., 1974 թվականին (նոր շրջան), Ստամբուլում։ Խմբագրապետ-արտոնատեր՝ Սվապյան։ Սփյուռքին, մասնավորապես ստամբուլահայությանն է ներկայացրել Հայաստանի նվաճումները տնտեսության, գիտության և մշակույթի ասպարեզներում, Հայաստանը պրոպագանդել որպես համայն հայության հայրենիք։ «Թուրք մամուլ» շաբաթական տեսությունը լուսաբանել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կացությունը, համաշխարհային իրադարձությունները։ Ունեցել է գրականության և արվեստի հարուստ բաժին, որտեղ մեծ մասամբ տպագրվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, քննադատական հոդվածներ նրանց գործերի վերաբերյալ։ Ծանոթացրել է Հայաստանի պատմական հուշարձաններին, համաշխարհային արվեստի ներկայացուցիչներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։