Պաղենց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Իյիզան գավառի Սպարկերտ գավառակում։ 1909 թվականին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ, արհեստներով (հատկապես տարածված էր շալագործությունը), մասամբ՝ երկրագործությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։