Պահակային աշտարակ (ժայռ)

Պահակային աշտարակ, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը էրոզիոն ժայռ-մնացուկ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում, Գնդեվազ գյուղի դիմաց։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում, ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Պահակային աշտարակ
Ժայռ մնացուկ
Գտնվում էԳնդեվազ գյուղ, Վայոց ձորի մարզ
ՏեսակԵրկրաբանական հուշարձան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.

Տես նաև խմբագրել