Պակտա Սունտ Սերվանդա (լատին․՝ Pacta Sunt Servanda - պայմանագրերը պետք է պահպանվեն), միջազգային իրավունքում և դիվանագիտության մեջ կիրառվող սկզբունք, ըստ որի կողմերը պարտավորվում են բարեխղճորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Գաղափարն առաջացել է դեռևս հին աշխարհում (տես Պայմանագիր միջազգային)։

Պակտա Սունտ Սերվանդա ժամանակակից միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունք է և ամրապնդված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, միջազգային մի շարք պայմանագրերով։ Պակտա Սունտ Սերվանդաի չպահպանումը դիտվում է որպես իրավախախտում, և խախտող պետությունը ենթարկվում է պատասխանատվության։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 94